Ըստ Global Financial Integrity (GFI, ԱՄՆ) կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից անօրինական ֆինանսական հոսքերի մասին» զեկույցի` 2000-2008 թթ. Հայաստանից կապիտալի անօրինական արտահոսքը գնահատվել է 3.3 մլրդ դոլարից 5.1 մլրդ դոլար:
Ընդ որում` անօրինական ճանապարհով արտահոսքը ընդհանուր առմամբ աճի միտում է դրսևորել: Եթե 2006թ. Հայաստանից անօրինական չկարգավորված արտահոսքը կազմել է 204 մլն դոլար, ապա 2007-ին կազմել է 443 մլն դոլար, իսկ 2008-ին` 1.2 մլրդ դոլար: Վրաստանից կապիտալի անօրինական արտահոսքը 2000-2008 թթ. կազմել է 4.1-4.3 մլրդ դոլար, Ադրբեջանից` 21-31 մլրդ դոլար:











































