Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը կարծում է, որ իշխանությունները ձախողվել են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, այլ նաև` ողջ արտաքին քաղաքականության և ներքին քաղաքականության մեջ:
«Ակնհայտ էր, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հիմքը, ըստ երևույթին, դրվել էր 2007 թ. ԱԺ ընտրություններից առաջ և վերահաստատվեց 2008 թ. նախագահական ընտրություններին, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ամենը ձախողված է: Այս իշխանությունների ցանկացած ձեռնարկ մատնվել է լիակատար ձախողման: Մենք օր օրի տեսնում ենք դրա դառը պտուղները նաև ԼՂ հարցում»,- ասաց պարոն Զաքարյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի