ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարեն «ութնյակ»-ի գագաթաժողովում, որը կայանալու է Հյուսիսային Իռլանդիայում՝ հունիսի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Օրակարգում նախատեսված է հատուկ հանդիպում Հյուսիսային Իռլանդիայում: Ժամանակ կհատկացնենք և կնախապատրաստվենք, որպեսզի խոսակցությունը լինի հագեցած» ,- ասել է Ուշակովը: