Մյունխենի «Բավարիա»-ի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ իր թիմը ոչ մի դեպքում բաց չի թողնի կիսապաշտպան Տոմաս Մյուլերին, տեղեկացնում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա գերմանացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
««Բավարիա»-ն բանկ չէ, այլ ֆուտբոլային ակումբ, այդ իսկ պատճառով չենք պատրաստվում դիտարկել Մյուլերի տրանսֆերը վաճառելու տարբերակը»,- հայտարարել է Ռումենիգեն:







































