Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին՝ որպես Ուսուցչի համաշխարհային օր: Այս մասին գրում է Calend-ը: Այն բոլոր ուսուցիչների, դասավանդողների և կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական օրն է, որով ցույց է տրվում հասարակության զարգացման մեջ ուսուցիչների անգնահատելի ներդրումը:
Օրվա համար պատմական նախադրյալ է դարձել 1966-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած հատուկ միջկառավարական համաժողովը ուսուցիչների կարգավիճակի մասին:
Առաջին անգամ Ուսուցչի համաշխարհային օրը նշվել է 1994-ի հոկտեմբերի 5-ին: