Իրաքում խոլերայով հիվանդների թիվը 5 օրվա ընթացքում մեծացել է ավելի քան 300 մարդով` հասնելով մինչև 827 մարդու: Դեպքերի մեծամասնությունն արձանագրված են Բաբել գավառում և Բաղդադում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարությանը:
Նախարարության տվյալներով` միայն վերջին 48 ժամվա ընթացքում Իրաքի հիվանդանոցներում են հայտնվել խոլերայով 50 հիվանդ:
Խոլերայով հիվանդների թվի կտրուկ աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ խոլերայի տարածման հետ կապված դրությունը վերահսկողության տակ է:









































