Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Հակաիսլամական կոալիցիան և Հայաստանի արտաքին քաղաքականության տարբերակները

Cacianalyst.org-ում հրապարակվել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի հոդվածը, որը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Մի քանի ամիս է՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հանրությունն ու զինվորականները քննարկում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից եկող հնարավոր սպառնալիքը Հայաստանի համար։ Զուգահեռաբար աճում է հիասթափությունը՝ կապված Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի և հայ-արդբեջանական լարվածության էսկալացիայի հանդեպ նրա արձագանքի հետ։ Եվ քանի որ ՀԱՊԿ 6 անդամից առնվազն 3-ը շարունակաբար զենք են վաճառում Ադրբեջանին, այժմ վիճարկվում է այն, թե կազմակերպությունը կարո՞ղ է և արդյոք պատրա՞ստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Այս մթնոլորտում վերջերս գաղափար է առաջ եկել, որ Հայաստանը կարող է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ միանալով ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիային։

Այս տարի Հայաստանի ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը մի քանի դեպքում հաստատել է, որ զինվորականները պատրաստ են մասնակցել ԴԱԻՇ-ին ուղղված դիմակայությանը՝ նույնիսկ մեր երկրի սահմաններից դուրս։ Սա առաջին անգամ հայտարարվել է՝ ի պատասխան Հարավային Կովկաս ներխուժման ԴԱԻՇ-ի սպառնալիքի՝ որպես Եվրասիայում նախատեսվող խալիֆայության մաս։ Երևանում որոշ քաղաքական գործիչներ Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման տարբերակներ են փնտրում 2013-ի սեպտեմբերին ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագի շուրջ բանակցությունների չեղարկման կտրուկ որոշումից հետո։

Առաջին հայացքից Հայաստանը, որն աշխարհագրորեն կտրված է Մերձավոր Արևելքից և սահմանագծված Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից, առավելապես տարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և հազիվ թե սպառնալիք է զգում ԴԱԻՇ-ի կողմից։ Այնուհանդերձ Հայաստանի վրա անդրադարձել է ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հակամարտությունը՝ հայկական սփյուռքի տառապանքների տեսքով։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության վրա Հայաստանի ուշադրության մեկ այլ պատճառ է Հայաստանի ու համայն աշխարհի հայերի համար պատմական ու հոգևոր նշանակություն ունեցող եկեղեցիների շարունակական ավերումը։ Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ու տեղացի հայերի մասնավոր ունեցվածքի ավերումն ու վնասումն ուղեկցվում են Իրաքում և Սիրիայում հայերի առևանգումներով ու մահապատիժներով։

Արաբական հասարակություններում հայկական սփյուռքի լայն ինտեգրման և մի քանի արաբական պետությունների հետ սերտ կապերի շնորհիվ Հայաստանն արտաքին քաղաքական ներուժ ունի Մերձավոր Արևելքում, որը մնում է զգալիորեն չօգտագործված։ Արևմուտքի հետ Հայաստանի ինտեգրումը սահմանափակելու Մոսկվայի օրակարգը խոչընդոտել է Հայաստանին՝ հետապնդելու իր ազգային շահերը Մերձավոր Արևելքում։

Հայաստանի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ հետընթաց է գրանցել Ռուսաստանի էքսպանսիոնիզմը կանխելու ՆԱՏՕ-ի միջոցառումներից հետո։ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա Ռուսաստանի հսկայական լծակը ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններում (ինչպիսիք առաջարկվել են Վրաստանին և Ուկրաինային) Հայաստանի ներառումը դարձնում է չափազանց ռիսկային։ Փոխարենը համագործակցությունն Արևմուտքի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների հետ կարող է լինել նախընտրելի տարբերակ հարաբերությունների վերակառուցման և Հայաստանի մեկուսացումը հաղթահարելու համար, քանի որ այն ուղղակիորեն չի խախտում Ռուսաստանի շահերը։

Կոալիցիան կարող է նաև համար ասպարեզ լինել Հայաստանի համար՝ նախաձեռնելու ռազմական համագործակցոթյուն ՆԱՏՕ-ի առանցքային անդամների և տարածաշրջանային տերությունների հետ։ Չնայած Հայաստանն ունի սահմանափակ ռազմական կարողություններ, այն կարող է նպատել լոգիստիկային, մարդասիրական առաքելություններին և ռազմական ուսուցմանը։ Կոալիցիայի ներսում համագործակցությունը կբարելավի Հայաստանի զինված ուժերի մասնագիտական հմտություններն ու փոխգործակցությունը։

Տարածաշրջանային խաղացողները նաև կընկալեն Հայաստանի մասնաբաժինը Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունում որպես բնական և արդարացված՝ հաշվի առնելով պրոակտիվ հայկական սփյուռքի (շուրջ 350 հազար) առկայությունն արաբական պետություններում։ 1990-ականներին այդ բարենպաստ մթնոլորտը ճանապարհ բացեց Հայաստանի և Մերձավոր Արևելքի միջև քաղաքական ու տնտեսական կապերի համար։

Հայաստանի ներգարվումը կոալիցիայում Մերձավոր Արևելքում դիվանագիտական գործունեության օրակարգ կսահմանի։

Այնուամենայնիվ, պրագմատիկ տեսանկյունից ԴԱԻՇ-ի սպառնալիքի մակարդակը Հայաստանի համար հավանաբար նույնը կլինի, անկախ այն բանից՝ Հայաստանը մասնակի՞ց է կոալիցիային, թե՞ ոչ։ Հայաստանն ավելին կշահի, եթե լինի կոալիցիայի մաս՝ նշում է հոդվածագիրը։

Բացի դրանից՝ Հայաստանն ու իր զինված ուժերը բարոյական և իրավական պարտավորություն ունեն Մերձավոր Արևելքում ապահովելու հայերի անվտանգությունը։

Մասնակցությունը Հայաստանին կարող է հնարավորություն առաջարկել նորմալացնելու հարաբերությունը Սաուդյան Արաբիայի հետ և խթանելու ռազմաքաղաքական համագործակցություն ԱՄԷ-ի հետ։ Ավելին՝ Հայաստանի ձգտումները՝ որպես մերձավորարևելյան խաղացողի, կարող են Թուրքիայի հետ հաշտեցման նոր փորձերի խթան դառնալ։

Մերձավորարևելյան հարցերով որոշ փորձագետներ Վաշինգտոնում և Լոնդոնում դիտարկում են, որ առանց ԱՄՆ-ի հետ համապարփակ համակարգման՝ Հայաստանի ներգրավումը հակաիսլամական կոալիցիայում կարող է ընկալվել որպես աջակցության ակտ՝ ուղղված տարածաշրջանում Իրանի աճող դերին։

Հայաստանն այժմ մի ժամանակաշրջանում է, երբ ամեն օտարերկրյա քաղաքական ու ռազմական նախաձեռնություն Արևմուտքի հետ ներկայացնում է Ռուսաստանի ազդեցության հավասարակշռման հնարավորություն։ Ռազմական փոխգործունակության բարելավման և տեխնիկական աջակցության ձեռքբերման հեռանկարից բացի՝ Հայաստանը կարող է, կոալիցիային մասնակցելով, վերստին ձեռք բերել իր արտաքին քաղաքականությունում գոնե սահմանափակ արևմտյան վեկտոր և մոտենալ հավասարակշռության, որը պահպանվել է 15 տարի՝ մինչև 2013-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դրամատիկ կերպով շրջվելը։

Մերձավորարևելյան հակամարտությունում Հայաստանի ներգրավվածությունից ակնկալվող շահերը շատ վիճելի են, և դա համադարման չէ Հայաստանի բոլոր ցավերին։ Այնուամենայնիվ, դա կարող է ճանապարհ հարթել դեպի նոր նախաձեռնություններ և ներգրավվածություն։ Չնայած իր իդեալիստական բնույթին՝ մասնակցությունը հակաիսլամական կոալիցիային Հայաստանի համար հնարավորություն է՝ մեկընդմիշտ խուսափելու ռուսական «վասալ» պետություն դառնալուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում