Հունաստանը մտադիր է վերակառուցել իր արտաքին պարտքը` վճարումները 5 տարի հետաձգելու ճանապարհով: Հունական «Իսոտիմիյա» թերթի տվյալներով, կառավարությունը մտադիր է հիմնական պարտքերի վճարման համար 5 տարվա հետաձգում խնդրել:
Սակայն, թերթի տվյալներով, խոսքը ոչ թե առանձին պարտավորությունների, այլ ողջ արտաքին պետական պարտքի մասին է:











































