Համաշխարհային վարկանիշի առաջատար, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը կարող է տուգանվել 100 հազար եվրոյով, եթե ցուցադրական հանդիպում անցկացնի դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի հետ:
Ավելի վաղ Սերենան հայտարարել է, որ բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասն ու չի մասնակցի Պեկինի և Սինգապուրի մրցաշարերին: WTA-ի կանոնների համաձայն՝ ամերիկուհին իրավունք չունի մասնակցելու ցուցադրական խաղերի ավելի ուշ, քան Սինգապուրի մրցաշարի ավարտից 30 օր անց: Հենց այդ ժամանակահատվածում՝ նոյեմբերի 26-ին է նախատեսված անցկացնել Վոզնյացկիի հետ հանդիպումը:
Բացի այդ, Ուիլիամս-կրտսերը պարտավոր է այցելել WTA ամփոփիչ առաջնության բոլոր պրոմոմիջոցառումները, հակառակ դեպքում կտուգանվի ևս 75 հազար դոլարով և ստիպված կլինի բաց թողնել հաջորդ մրցաշրջանի առաջին երկու շաբաթները: