Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

ԱՄՆ-ում քաղաքական ապաստան հայցելու վերաբերյալ հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, իմ գրասենյակը ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Այսօր ես ուզում եմ խոսել Միացյալ Նահանգներում ապաստան հայցելու մասին: Ապաստանը շատ նուրբ հարց է: Չնայած դեսպանատունն ու իմ գրասենյակը ապաստանի հարցերով չեն զբաղվում, սակայն մենք ստանում ենք ԱՄՆ-ում ապաստան հայցողների մասին հաշվետվություններ, որոնք փաստում են, որ ԱՄՆ-ում կան ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներ: Այս հաշվետվությունները հրապարակավ հասանելի են համացանցում՝ ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կայքում, որն զբաղվում է այս հայցերի քննությամբ:

Հարց. Տուրիստական/բիզնես վիզայով ԱՄՆ տարածքում գտնվելիս կարո՞ղ եմ ապաստան հայցել:

Տեխնիկապես, ԱՄՆ տարածքում ապաստան հնարավոր է հայցել ցանկացած տեսակի վիզայով կամ անգամ վիզա չունենալու դեպքում: Ապաստան հայցելը դեռ չի նշանակում, որ ապաստանը տրամադրվում է: Կա ապաստանի համար դիմելու գործընթաց, իսկ վերջին տարիներին ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների ապաստանի դիմումները մերժվել են և որոշվել է, որ նրանք պետք է հեռանան Միացյալ Նահանգերի տարածքից:

Իմ գրասենյակը նաև շատ հարցեր է ստանում այն մասին, թե արդյոք դեսպանատունը կարող է ապաստան տրամադրել: Ոչ, ԱՄՆ կառավարության ոչ մի օղակ արտերկրում ապաստանի կարգավիճակ շնորհելու իրավասություն չունի: Ապաստան կարող է տրամադրվել միայն այն անձանց, ովքեր ֆիզիկապես գտնվում են ԱՄՆ տարածքում:

Հարց. Որո՞նք են ապաստանի հայցը մերժելու հետևանքները:

Ապաստանի հայցի մերժման դեպքում կան լուրջ հետևանքներ: Նախ, ամենամեղմ դեպքում, ապաստան հայցողին հրաման է տրվում հեռանալ Միացյալ Նահանգներից: Որոշ դեպքերում ապաստան հայցողը կարող է մինչ մեկնելը կալանքի տակ պահվել ներգաղթային պահման վայրերում: Երկրորդ, եթե ամերիկյան պատկան մարմինները եզրակացնում են, որ առկա է միտումնավոր կերպով սխալ տեղեկությունների տրամադրում ապաստանի մասին հայցում, ապա սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում տվյալ անձը երբէև որևէ ներգաղթային արտոնությունից օգտվելու հնարավորություն չունենա: Եվ վերջում, անկախ սխալ տեղեկություններ ներկայացնել-չներկայացնելու փաստից, ապաստանի տրամադրումը մերժելու մասին համապատասխան հիշատակումը կպահպանվի մեր ներգաղթային տեղեկատվական համակարգերում, որի տվյալները մշտապես դիտարկվում են մեր հյուպատոսական պաշտոնյաների կողմից ամեն անգամ, երբ տվյալ անձը վիզայի դիմում է ներկայացնում: Հիշեք, տուրիստական, բիզնես կամ ուսանողական վիզա ստանալու համար դիմողը պետք է կարողանա հիմնավորել ու փաստարկել, որ ԱՄՆ-ում մնալու մտադրություն չունի:

Հարց. Քույրս դիմել ու ապաստան է ստացել Միացյալ Նահանգներում: Այժմ ես ուզում եմ նրան այցելության գնալ: Ապաստանի նրա հայցը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ իմ տուրիստական/բիզնես վիզայի դիմումի վրա:

Շնորհակալություն, սա ևս մի հարց է, որ մեզ հաճախ են տալիս: Երբ դուք վիզայի դիմում եք ներկայացնում հյուպատոսական պաշտոնյան դիտարկում է ձեր դիմումն ու ձեզ հետ կապ ունեցող անձանց ներգաղթային պատմությունը: Հյուպատոսական պաշտոնյան ուսումնասիրում է, թե ինչպես են վիզայի համար դիմած անձի հարազատները՝ ընտանիքի անդամներ, ընկերներ ներգաղթել Միացյալ Նահանգներ: Ամերիկյան օրենսդրության համաձայն հյուպատոսական պաշտոնյան ցանկացած անձի պարտավոր է դիտարկել որպես հնարավոր ներգաղթող՝ անկախ ԱՄՆ-ում հարազատներ ունենալ-չունենալու հանգամանքից: Եթե դիմողն ունի հարազատներ՝ ընտանիքի անդամ կամ ընկեր, որ ապաստան է հայցել ԱՄՆ-ում, ապա հյուպատոսական պաշտոնյան պետք է դիտարկի դիմողի ընթացիկ սոցիալական, տնտեսական իրավիճակը, ազգակցական կապերը Հայաստանում՝ հասկանալու, արդյոք նա չի ուզենա հետևել ապաստան հայցած հարազատի օրինակին:

 

Շարունակեք գրել մեզ և մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ թողարկումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում