Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

«Մի խոսքի համար 6 միլիոն են ուզում, բա ինչքա՞ն գնահատենք 10 անմեղ զոհերի արյան գինը»

«Ես զարմացա, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ անձամբ ինձ է պետք բացահայտել Մարտի 1-ի էջը: Հարց` պարոն նախագահ, բա ի՞նչ էիք անում 3 տարի առաջ, որ այդ գործը բացահայտելու համար ուժային կառույցներին հրահանգ չէիք տալիս: Չէ՞ որ 10 անմեղ քաղաքացի է զոհվել: 10 ընտանիք է փլուզվել, 10 մայրեր են սև շորեր հագել, 10 կանայք են արցունքն աչքներին իրենց ամուսինների, իրենց որդիների կարոտով մնացել»:

Նախօրեին իրավական համակարգի պատասխանատուների հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցության վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: «Ես ի լուր աշխարհի, Ձեզ, պարոն նախագահ, ասում եմ, որ մեր զավակներից 3-ը գնդակահարվել են «Չերյոմուխա-7»-ից: Առանց քննիչների, իրավաբան չլինելով` անուն-ազգանուն-հայրանունով, ծնված թվով բացահայտել եմ, թե ով է իմ որդուն սպանել: Ավելին` որ մասում, որ հատվածում, քանի մետր հեռավորության վրա, ինչ մեքենայով են տեղափոխել հիվանդանոց, քանի ժամ է տղաս կենդանի մնացել: Ես կանգնել եմ իմ տղայի արյան լճակի վրա: Արյան լճակի վրա բերել կանգնեցրել եմ հատուկ քննչական ծառայության քննիչներին: Դրանից ավել ի՞նչ է պետք գործը բացահայտելու համար: 10 անգամ ցուցմունք եմ տվել, ի լուր աշխարհի ցուցմունք ենք տվել: Այսքանից հետո մեր հոգու վիշտը մի փոքր կմեղմանա միայն այն դեպքում, երբ իրական մեղավորները պատասխանատվություն կրեն: Հրաժարական տվեք, գուցե ուրիշները գան բացահայտեն կամ քննիչներին, դատարաններին տվեք ազատություն, և համոզված եմ, որ նրանք Մարտի 1-ը կբացահայտեն»:

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրն էլ` Վաչագան Ֆարմանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ վերջապես մեր իշխանությունը արթնացավ և փորձում է սայլը տեղից շարժել, այլ հարց է, թե այդ սայլը մինչև ուր կհասնի: Ողջունում է Սերժ Սարգսյանի քայլերը, բայց վերջաբանը նրա մոտ կասկածներ է առաջացնում, քանի որ մոտենում են ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքին բարձրացված ջրբաժանի հարցն էլ մյուս կողմից: «Բացահայտելու տարբեր ձևեր կան. դա ինչ-որ մի մութ թունել չի, ոչ ոք ստիպված չի եղել զենքը ձեռքը վերցնի գա իմ տղային խփի կամ մյուսին և մնացած բոլորին: Դա հրաման են կատարել: Մի բան էլ ասեմ` մարդ սպանելով նախագահ չեն դառնում, ժողովուրդը որ նախագահին ընտրում է, նա պետք է ուրախանա, որ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել: Հետևաբար` մարդ սպանելով նախագահ չեն դառնում»:

Իսկ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, ավելացրեց, որ շատ ուրախ կլինի, եթե Մարտի 1-ը իսկապես բացահայտվի, բայց շատ մեծ մտահոգություն ունի, որովհետև. «Մի անգամ ժամանակավոր հանձնաժողով ստեղծեցին և ականատես եղանք` ոնց գործը կոծկեցին, իսկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ԱԺ փոխնախագահի հաստիքը տվեցին»: Բացի դա, ավելացրեց, որ եթե իսկապես կա Մարտի 1-ը բացահայտելու ցանկություն, պետք է ծնողները պարտադիր ներգրավված լինեն այդ հանձնաժողովում: Նա նաև մտավախություն ունի, որ Սերժ Սարգսյանը ձևական է գնում այս քայլին` Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած ջրբաժանի պատճառով: «Կարդում եմ, որ Վիկտոր Դալլաքյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ը կազմակերպելու համար. միգուցե այստեղ կան քաղաքական խաղեր, որը մենք չենք հասկանում: Մարի Յովանովիչի հայտարարությունը «Հազարամյակի մարտահրավերների» վերաբերյալ, մայիսի 2-ին Համարբերգի սպասվելիք ելույթը: Մեզ այս խաղերը չեն հետաքրքրում, մեզ մեր երեխաների սպանության բացահայտումն է հետաքրքրում՚,- ասում է տիկին Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բացահայտմանը` նրա խոսքերով, իր համար Մարտի 1-ը շատ վաղուց բացահայտվել է, պարզապես այստեղ քաղաքական կամք է պետք բացահայտումը ընդունելու համար:

«Ո՞վ է հրաման տվել, ո՞վ է եղել այդ ժամանակ գերագույն հրամանատարը` Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ Քոչարյանը չի կանչվել հարցաքննության: Թող նրան հրավիրեն, մենք էլ` որպես ծնող, գնանք հարցնենք, թե ինչպես է, որ նա դատի է տալիս թերթերին, որ իր տղայի արժանապատվությունը վիրավորում են, բայց ո՞վ է նրան իրավունք տվել մեր երեխաների կյանքը խլել, զրկել ապրելու իրավունքից, պատասխան չտալ` գումարած դրանից հետո նրանց անվանել անկարգության մասնակիցներ: Ոչ ոք նրան թուլ չի տվել մեր երեխաներին իր երեխաներից ավել կամ պակաս գնահատելու: Նրանք մի խոսքի համար 6 միլիոն են պահանջում: Բա մենք ինչքա՞ն գնահատենք 10 անմեղ զոհերի արյան գինը, եթե իրենց ամբողջ ունեցվածքն էլ տան, 10 զոհերի հարազատներից չեն ազատվի»,- ասաց Սարգիս Քլոյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում