ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2004-2009թթ. ապահովագրավճարները հետեւյալ պատկերն ունեն`2004թ.` 3908,6 միլիարդ դրամ, 2005թ.` 4606.5, 2006թ.` 5875.9, 2007թ.` 4813.6, 2008թ.`7769.1, 2009թ.` 8102.6: Իսկ ապահովագրական հատուցումների պատկերը հետեւյալն է` 2004թ.` 444.6 միլիարդ դրամ, 2005-ին` 521.6, 2006-ին` 27343.1, 2007-ին` 645.3, 2008-ին` 1375.0, 2009-ին` 1900.7: Հարկ է նկատել, որ հայերը ապահովագրական ընկերություններին դիմում են անձնական, գույքի եւ պատասխանատվության ապահովագրության համար: Այս տարիների ընթացքում կյանքի ապահովագրության որեւէ դեպք չի գրանցվել: