Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Ինչո՞ւ է մտահոգ ՀՅԴ-ն

«Կա նաև մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երևույթին, չափազանց անհանգստացած են իշխանության և Կոնգրեսի միջև երկխոսության կայացման հեռանկարից, որի հետևանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»:

Սա հատված էր ապրիլի 8-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Նրա խոսքերի ճշմարտացիությանը կոնկրետ օրինակով համոզվելու համար երկար չսպասեցինք:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը նախօրեին սենսացիոն հայտարարություն է արել. ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ իշխանությունները կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլ կերպ ասած` իրեն ընդդիմադիր համարող ՀՅԴ-ն հասկացնում է, որ չի ցանկանում երկրում անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե այս մտահոգությունը հնչեցներ իշխանական որևէ կուսակցության ներկայացուցիչ, ապա նման դիրքորոշումը միանգամայն հասկանալի կլիներ: Բայց իրեն ընդդիմադիր համարող կուսակցության ներկայացուցչի կողմից նման հայտարարություններ անելը պարզապես քաղաքական ու քաղաքագիտական նոնսենս է:

Բանն այն է, որ ցանկացած ընդդիմադիր կուսակցության համար արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական ամենացանկալի զարգացումը կարող է լինել. դա նշանակում է ընդդիմության հաղթանակ, քանի որ իշխանությունները հենց այնպես երբեք չեն գնում արտահերթ ընտրությունների և այդ քայլին դիմում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ամենամեծ դժկամությամբ: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ն, որ նախօրեին ազդարարել էր, թե նախաձեռնել են կառավարության հրաժարականի պահանջի գործընթաց, այսօր դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Հրանտ Մարգարյանն իրենց դիրքորոշումը փորձել է հիմնավորել, թե արտահերթ ընտրությունները ձեռնտու են միայն իշխանություններին, քանի որ միայն նրանք ունեն բավարար լծակներ ու հնարավորություններ` արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում էլ իշխանությունները կիրառելու են ոստիկանական, ադմինիստրատիվ ռեսուրսները, ընտրակաշառք բաժանելը և այլն: Այսինքն` այն բոլոր մեթոդները, որ նրանք կիրառել են նաև նախկինում: Այդ դեպքում մի՞թե իշխանությունները նույն մեթոդները չեն կիրառի հերթական ընտրությունների ժամանակ: Պարզվում է` կկիրառեն, միայն թե` այդ ժամանակ արդեն իրենք պատրաստ կլինեն, իսկ հիմա դեռ պատրաստ չեն: «Կկիրառվեն, բայց մենք ժամանակ ունենք հիմա կառուցելու դրա դեմ պատնեշը և դրա համար էլ սկսել ենք «Քվեն ուժ է» շարժումը: Եվ միգուցե վախենալով ժողովրդի նման ինքնապաշտպանական բնազդից, կազմակերպչական դրսևորումներից` իշխանությունը կարող է ինչ-որ մեկի հետ պայմանավորվելով հիմիկվանից գնալ նման քայլի»,- հայտարարեց նա` հավելելով.«Նման արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել միայն ու միայն Լևոն Տեր-Պետրոսյանի և իշխանությունների համաձայնության արդյունքում»:

Ուշագրավն այն է, որ արտահերթ ընտրություններին պատրաստ չլինելու մասին հայտարարում է 120-ամյա պատմություն ունեցող կուսակցության ներկայացուցիչը, մինչդեռ տարրական տրամաբանությունը հուշում է, որ հատկապես 120-ամյա կուսակցությունը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի, ցանկացած քաղաքական զարգացման: ՀՅԴ Բյուրոյի անդամները, սակայն, հավանաբար մոռացել են քաղաքագիտական ճշմարտությունը, որ «ընտրություններին պատրաստվում են ընտրությունների հաջորդ իսկ օրը» կամ 10 կույսերի մասին Աստվածաշնչյան հայտնի առակը: Դաշնակցության «փորացավն» ավելի շուտ Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության կայացման հավանականությունն է:

Այդ երկխոսության կայացման հեռանկարը, որի հետևանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները, մշտապես վախեցրել է ՀՅԴ-ին։ Եվ նրանք արել են ամեն ինչ` երկխոսության կայացմանը խոչընդոտելու համար: Ամենևին էլ պատահական չէր, որ երբ 2009 թվականի նոյեմբերի 11-ի` Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի ընդլայնված նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Եղիազար Այնթափցու օրինակը` հայտարարելով. «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու», բավական սուր կերպով արձագանքեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

«Ես չգիտեմ` Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ կուլիսների հետևում հասե՞լ է համաձայնության Սերժ Սարգսյանի հետ և հրապարակավ հայտարարվածը ուղղակի ձեռք բերված համաձայնության դրսևորո՞ւմն է, թե՞ ոչ։ Թերևս սա հերթական տերպետրոսյանական արկածախնդրությունն է»,- Փարիզից հայտարարել էր Հրանտ Մարգարյանը և հավելել, թե չի ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը «վերջնականապես երես կթեքի իր թիմակիցներից և կհանձնվի ՀՀՇ-ին»:«Բայց ամեն ինչ առջևում է` կապրենք, կտեսնենք»,- ասել էր նա: Իսկ Ռոբերտ Քոչարյանը իր ոճի մեջ էր եղել` հիշելով Տանզանիայում որսորդության օրերն ու արջի մասին պատմությունը, թե իբր ինքն է այն «արջը», որը կարող է խոցել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ահա, թե ինչից է վախենում ընդդիմադիր Դաշնակցությունը: Մի կուսակցություն, որի առաջնորդներն իրենք էին ժամանակին խոստովանել. «Դաշնակցությունը Հայաստանում այլևս չունի անելիք»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում