Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Եթե քամի է, պիտի պատսպարվես, եթե անձրեւ է` գոնե անձրեւանոց պիտի ունենաս»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը
– Վերջին շրջանում Հայաստանին առնչվող մի քանի ուշագրավ միջադեպեր տեղի ունեցան. ԱՄՆ-ում բացահայտվեց եւ ձերբակալվեց Հայաստանի հետ սերտ առնչություն ունեցող հայ-ամերիկյան հանցախումբ, Լուժկովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում խոսվում է հայ պաշտոնյաների կապի մասին, նախօրեին Վրաստանում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք հարստացված ուրանի փոքր չափաքանակ են տեղափոխել այդ երկիր` ավելի մեծ քանակ խոստանալով պոտենցիալ գնորդին: Այս ամենի վերաբերյալ ո՞րն է Ձեր տեսակետը, այդ շղթայում որեւէ պատահականություն տեսնո՞ւմ եք:
– Այն գործընթացները, որ տեղի ունեցան թե՛ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ տարածքում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ հարեւան Վրաստանում, քաղաքականության մեջ պատահականություններ համարելը այնքան էլ ճիշտ չէ: Երբ այդ գործընթացները զուգահեռվում են մի քանի երկրների կողմից ու նույն ժամանակի մեջ, կամա թե ակամա սկսում ես այդ ամենի մեջ որոշակի կապ տեսնել: Ես համոզված եմ` այդ կապը տեսնում է նաեւ իշխանական վերնախավը, եւ այդ կապը ԼՂ խնդիրն է: Որքան էլ այսօրվա իշխանությունները ուզենան գոռալ ու գոչել, թե ամեն ինչ լավ է, իրենք հաղթել են, իրենք որեւէ խնդիր չունեն, միեւնույն է, ակնհայտ է, որ ամեն ինչ հակառակն է: Փաստը մեկն է` ՌԴ նախագահը հայտարարում է, որ ինքն ակնկալիքներ ունի, որ ձեռք բերած համաձայնությունների շուրջ Աստանայում որոշակի փաստաթղթեր կստորագրվեն: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Աստանան կարող է բեկումնային լինել, որ գոյություն ունի ճանապարհային քարտեզ, որը քննարկվում է, եւ Աստանայում կարող են ընդհանուր լուծումներ գտնել: Եռանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տարբեր պաշտոնյաների կողմից լավատեսություն է հնչում այդ գործընթացների մասին, նրանք հույս են հայտնում, որ ԼՂ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այսինքն` ամբողջ աշխարհը լավատեսական է: Եվ միայն մերոնք են, որ միաբերան կրկնում են` Աստանայից որեւէ սպասելիք չունեն, որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի: Եվ դա ասում են տարբեր, դրսի համար նույնիսկ բարձր տրամաչափի քաղաքական գործիչների բերանով: Այս փաստն ինքնին հիմնավորում է, որ իշխանություններն իրենք էլ են ընդունում, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Եթե կա որեւէ բան, որին աշխարհը կողմ է, Ադրբեջանը կողմ է, եւ միայն մենք ենք դեմ ու հրաժարվում ենք ստորագրելուց, ուրեմն մենք ձախողվել ենք: Իսկ ի՞նչ ենք անելու: Ութ հազար տարվա պատմությունն ենք հեռուստատեսությամբ պատմելո՞ւ, որ անում է Սերժ Սարգսյանը: Հավատացեք, վիճակը շատ ծանր է, եւ Աստանան պատահական վայր չի լինելու ԼՂ խնդրի լուծման ճանապարհին: Համոզված եմ, որ իշխանությունները եւս հասկանում են այս ամենը: Ու հասկանում են, որ իրենց իշխանավարման ժամկետը սպառվել է:
– 1996թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վետո դնել Լիսաբոնում` ոչ հայանպաստ փաստաթղթին, իսկ Աստանայում Սերժ Սարգսյանը կկարողանա՞ նույնն անել:
– Այո՛, Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում վետո կիրառեց: Սակայն դրանից հետո` 2000 թվականին, ԵԱՀԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ Ստամբուլում, եւ այստեղ Քոչարյանը ծանր վիճակից դուրս գալու համար, արտաքին քաղաքական աջակցություն ստանալու խնդրում ստիպված եղավ ԼՂ-ի եւ ՀՀ շահը զոհաբերել իր` նախագահ մնալու շահերին ու ստորագրեց Ստամբուլյան խարտիան` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը. արդյո՞ք կարողանալու է վետո կիրառել, թե՞ ոչ: Եթե Աստանայում նա ստորագրի որեւէ փաստաթուղթ` շատ վատ է լինելու իր համար, չստորագրի որեւէ փաստաթուղթ` կրկին շատ վատ է լինելու իր եւ երկրի համար: Դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այսօրվա Սերժ Սարգսյանը ոչ միայն ոչնչով ուժեղ չի 2000թ. Ռոբերտ Քոչարյանից, այսօրվա ՀՀ-ն ոչ միայն որեւէ բանով ուժեղ չի 2000թ. Հայաստանից, այլեւ` 2000թ. առայսօր իրենց վարած արտաքին քաղաքականության արդյունքում թե՛ իրենք են շատ ավելի թուլացել, թե՛ թուլացրել են Հայաստանը: Եվ այստեղ է, որ ցանկացած լուծում շատ վատ է լինելու թե՛ իրենց համար` անձնական առումով, թե՛ երկրի համար:
– Այսինքն` տարբեր գերտերությունների բացահայտումները, Ձեր կարծիքով, կծառայեցվեն ԼՂ խնդրում զիջումներ կորզելո՞ւն:
– Իմ կարծիքով, ի հայտ եկած խնդիրները շատ ավելի են թուլացնում Հայաստանը: Ես նաեւ տեսնում եմ, որ աշխարհը Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հետ շփումը միմիայն տարածաշրջանային խնդրի եւ ԼՂ հարցի շուրջ է կազմակերպում: Այսինքն` այլ բաներով Հայաստանը` որպես երկիր, իր գրավչությունն ու հետաքրքրությունը կորցրել է: ՀՀ-ն վաղուց տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ չէ, եւ չի կարող իր դերն ունենալ տարածաշրջանում, ինչ ուներ 90-ականներին: Եվ այս առումով, այդ ամենն իրենց բացասական ազդեցությունն ու հետեւանքներն ունենալու են ԼՂ խնդրի լուծման շրջանակներում: Ակնհայտ է, որ թույլ իշխանություններին կարելի է պարտադրել, իսկ ուժեղ իշխանություններին ոչինչ չեն կարող պարտադրել:
– Այսօր անցկացվելու է ԵՄ մարդու իրավունքների ֆորումը, եւ Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է հանրահավաք եւ 6-ժամանոց պիկետ անցկացնել: Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոնգրեսը այս հանրահավաքով: Արդյո՞ք միայն եվրակառույցներին Հայաստանի խնդիրների եւ մեր երկրի մասին տեղեկատվություն փոխանցելն է, թե՞ ակնկալիքներ էլ կան:
– Անձամբ ես մեր որեւէ հանրահավաք չեմ կապել եվրակառույցների հետ: Ես ցանկացած հանրահավաքի եկել եմ` իմ հասարակությանը, իմ երկրին, իմ ժողովրդին, ինչու չէ, նաեւ իշխանություններին բան ասելու համար: Այսօրվա հանրահավաքը լուրջ հանրահավաք է` իր ասելիքի առումով: Որովհետեւ աշխարհաքաղաքական գործընթացները մեր ընդդիմադիր դաշտի գործունեության ուղղությունը կարող են արագացնել: Մենք ինքներս պիտի սառը դատելով հասկանանք` ինչեր կարելի է սպասել ապագայում: Որովհետեւ եթե քամի է, պիտի պատսպարվես, եթե անձրեւ է` գոնե անձրեւանոց պիտի ունենաս: Այդ առումով հանրահավաքը համարում եմ շատ կարեւոր, ասելիք ունեցող: Այն, ինչ որ հարցազրույցում ասացի, ավելի հակիրճ, բայց ավելի կոնկրետ կասեմ հանրահավաքում: Եվ իմ ընկերների ելույթների հիմնական թեման էլ լինելու է սա, այլ ոչ թե եվրոպական կառույցների ներկայությունը, նրանց ինչ-որ բան ասելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում