Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Քոչարյանի օրոք տեղի ունեցան հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը. թե՛ իշխանության ներսում, թե՛ փողոցում արյուն թափվեց (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի REALPOLITIK հաղորդման հյուրն է ՀԱԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը։


– Մեկ-մեկուկես տարի է անցել այդ իրադարձություններից, երբ դուք՝ որպես փաստահավաք խմբի անդամ, մանդատ ունեիք հարցաքննելու նաև Մարտի 1-ի գործում ներգրավված պաշտոնյաների։ Ի՞նչ դատողություններ կարող եք անել:


– Փաստահավաք խմբին շատ հետաքրքրում էր, թե ինչպես են Մարտի 1-ի առավոտյան դեպքերն սկսվել, իսկ պաշտպանության նախարարի մասով հետաքրքրում էր բանակի ներգրավվածության ձևը, չափը և իրավական կողմը: Նյութերը եղել են փաստահավաք խմբի տրամադրության տակ՝ մինչև խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը փոխանցեց ժամանակավոր հանձնաժողովին, որը պետք է օգտագործեր դրանք, ինչը մենք այսքան տարիների ընթացքում չտեսանք պատկան մարմինների կողմից: Մարտի 1-ի դեպքերի և սպանությունների հարցում այդ նյութերը համապատասխան հետազոտության չարժանացան, իրենց նշանակությանը չծառայեցին: Բայց փաստահավաք խմբի կողմից եղավ 1 զեկույց և 4 այլ զեկույցներ խմբի ընդդիմադիր թևը ներկայացնող անդամների` իմ և տիկին Սաֆարյանի կողմից: Բավարար կամքի դրսևորման պարագայում դրանց ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասնել լիարժեք բացահայտումների:


– Որ պահից էր, որ, Սերժ Սարգսյանի որոշմամբ, դադարեցվեց փաստահավաք խմբի գործունեությունը:


– Իմ կասկածները ծնվեցին հենց առաջին զեկույցի հրապարակումից հետո, որ իշխանությունների համար փաստահավաք խմբի գործունեությունը դարձել էր պրոբեմ: Իշխանությունները կարծում էին, որ կստեղծվի խումբ, եվրոպացիների պահանջը կբավարարվեր: Առաջին զեկույցից հետո հասկացան, որ խումբը ի վիճակի է իր ուսումնասիրությունները վերածել զեկույցի, իսկ զեկույցը արդեն հիմնավորված փաստաթուղթ է: Իշխանությունները իրոք մտահոգվելու բան ունեն: Փաստահավաք խմբի պատերի ներսում իշխանական թևի ներկայացուցիչները իրենց վստահ չէին զգում, նրանք չէին կարողանում կոծկել այն, ինչը հնարավոր չէր կոծկել: Նույն Միքայել Հարությունյանը չկարողացավ պատասխաանել բանակի մասնակցությանը վերաբերող հարցին, նա նույնիսկ չպատասխանեց՝ արդյոք Սահմանադրության խախտում եղե՞լ է, ինչը ակնհայտ էր: Մեր այսօրվա գործող սահմանադրությունը հնարավորություն չի տալիս գործող նախագահին բանակը ներքաշել ներքին քաղաքական իրադարձությունների մեջ: Այն ժամանակվա պաշտպանության նախարարը պարտավոր էր իմանալ այդ մասին: Նույնը վերաբերում է օպերատիվ խմբի ղեկավարին: Ինչքան էլ փակ լիներ փաստահավաք խումբը, իշխանությունները իրենց ներկայացուցիչները ունեին և հետևում էին տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Առաջին զեկույցը և այն փաստը, որ փաստահավաք խումբ եկողներն էլ չէին կարող մինչև վերջ չխոսել, մտահոգություն առաջացրեց, և դրա համար էլ փակեցին փաստահավաք խումբը:


– Եթե փաստահավաքը չփակվեր՝ ո՞ւմ էիք մտադիր հրավիրել:


– Մենք փորձ արեցինք ներքին գործերի նախարարին հրավիրել փորձարարական խումբ, սակայն տարբեր պատճառաբանություններով հրաժարվեց գալ` շատ լավ իմանալով, որ փաստահավաք խմբում դժվար է հարցերին չպատասխանելը: Պաշտպանության նախարարին լսելուց հետո ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու հարց էր առաջանալու: Նրան պետք է հրավիրեինք փաստահավաք խումբ և ուղղեինք որոշակի հարցեր` Մարտի 1-ի դեպքերին իր մասնակցության հետ կապված, հատկապես փետրվարի 23-ին, իր մոտ ուժային թևի խորհրդակցությունից հետո: Հետագայում պարզվեց, որ այդ խորհրդակցությունից հետո պաշտպանության նախարարը ստորագրել էր հույժ գաղտնի 0037 հրամանը, որը ապացուցում է, որ բանակում տեղի է ունեցել ստրուկտուրալ փոփոխություն`հարմարացնելով այն ներքին կարգավիճակին, ինչը անթույլատրելի է:


– Դուք ուսումնասիրել եք՝ ինչ ներգրավվածություն է բանակը ունեցել Մարտի 1-ին և դրա հաջորդող օրերին: Արաբական հեղափոխություններում ևս բանակը ունի ոչ պակաս դերակատարություն: Համադրելով բոլոր փաստերը՝ինչպիսի՞ համեմատություն կարող եք անել:


– Մի շարք երկրներում բանակի ներգրավվածությունը տարբեր կերպ է եղել: Եգիպտոսում բանակը պահեց չեզոքություն և հնարավորություն տվեց ժողովրդին հասնել իր նպատակին: Այն երկրներում, որտեղ բանակը դարձավ կողմ, եղան արյունահեղություններ: Բանակը ստեղծված է արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար: Բացի այն, որ Քոչարյանի օրոք տեղի ունեցան թե հոկտեմբերի 27-ը, թե Մարտի 1-ը, թե՛ իշխանության ներսում, թե՛ փողոցում արյուն թափվեց, և իշխանությունները չկարողացան խուսափել դրանից, այլ նաև բանակը ներքաշվեց ներքաղաքական զարգացումների մեջ: Քոչարյանը նախադեպ ստեղծեց այն առումով, որ սովորեցրեց, ոթե բանակը կարող է գործառույթներ ունենալ ներքին կյանքում: Դա շատ մեծ վնաս էր, որ հասցրեց Ռոբերտ Քոչարյանը:


-Աստված մի արասցե, եթե Հայաստանում ստեղծվի մի իրավիճակ, որը կարող     է նման լինել Մարտի 1-ին, կարծում եք՝ իշխանությունները ունա՞կ են նոր Մարտի 1 իրագործելու:


– Այս երեք տարվա ընթացքում իշխանության էության առումով ոչինչ չի փոխվել: Կարող է էլի գտնվեն մարդիկ, ովքեր իշխանությունը պահելու համար ինչ որոշում ասես՝ ընդունեն: Բայց այս երեք տարվա ընթացքում մեր ժողովուրդը երբեք չի դադարել պայքարելուց և հասել է որոշակի հաջողության, քաղբանտարկյալների մեծ մասը ազատ է արձակվել, փողոցը գտնվում է ակտիվ վիճակում, իշխանությունները որևէ քայլ չարեցին, որպեսզի այս լարվածությունը մեղմվի: Մարտի 1-ի բացահայտումների առումով որևէ բան արված չի, և դրա պահանջը այսօր էլ դրված է: Ժողովրդի պահանջածը ընդամենը արդարություն է, այդ պահանջը պետք է նաև ուժային թևին: Իհարկե, կան համակարգող մարդիկ, ում համար այդ պաշտոնները նաև բիզնես են: Սակայն նրանցից ներքև գտվող ծառայողները, մոտ 90%ը չի գնա այնպիսի գործողությունների, ինչպիսին եղավ Մարտի 1-ին: Այդ արդարացի պահանջները արդիական մնացին նաև արտաքին կառույցների համար, ինչքան էլ որ Դավիթ Հարությունյանը և նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը իրենց գործունեությամբ ամեն ինչ արեցին այդ ամենը փակ պահելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում էլ կա անդրադարձ այդ հարցին: Իշխանությունները կամ պետք է ընդունեն, որ դրանք եղել են, և պատժեն մեղավորներին, կամ պետք է շարունակեն կոծկել, իսկ դա կբերի նրան, որ կձևավորվի այնպիսի իշխանություն, որը կիրականացնի այդ արդարադատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում