Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը հրաժարվել է Աֆղանստանում խաղաղապահ կոնտինգենտը համալրելու համար ՆԱՏՕ-ին բելգիական լրացուցիչ զորամիավորումներ տրամադրելուց: Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետը Աֆղանստանում անվտանգության ուժերի հրամանատար (ISAF) Դեւիդ Պետրեուսի հետ հանդիպելուց հետո, ով ժամանել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին: Բելգիայի կառավարությունն այս տարվա ապրիլին որոշել է, որ ISAF-ի կազմում բելգիական առավելագույն ներկայությունը չի կարող գերազանցել 626 մարդ: