Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշվում է Խուլերի միջազգային օրը, գրում է Calend-ը: Այն հաստատվել է 1951-ին, Խուլուհամրերի համաշխարհային ֆեդերացիայի ստեղծման պատվին: Այն եզրափակում է սեպտեմբերի վերջին շաբաթը, որը նշվում է որպես Խուլերի միջազգային շաբաթ:
Օրվա նպատակն է բարձրացնել միջազգային հանրության տեղեկացվածությունը այն խնդիրների մասին, որոնց հետ յուրաքանչյուր օր բախվում են խուլ մարդիկ: Ըստ վիճակագրության` լսողության խախտմամբ տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը:
Աշխարհում ավելի քան 2500 լեզուներ են առկա: Սակայն մեկ ձև ևս կա, որը վերջերս ավելի ու ավելի է հետաքրքում գիտնականներին` հայացքի և ժեստերի լեզուն: