Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Արկադի Դվորկովիչն այսօր պատասխանել է այն հարցին, թե արդյոք հակասություններ կա՞ն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև: Նա ասել է, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական նպատակների և դրանց հասնելու գործիքների վերաբերյալ նրանց միջև էական հակասություններ չկան:
Այս մասին գրում է RIA-Novosti գործակալությունը:
Դվորկովիչը միաժամանակ նշել է, որ տարբերություններ, այդուհանդերձ, կարող են լինել, և դա նորմալ է, և դրանք երբեմն ակնհայտ են: Նա, սակայն, չի նշել, թե որոնք են այդ տարբերությունները: Այս հարցը Դվորկովիչին տվել են այն ժամանակ, երբ վերջինս ներկայացնում էր իր դիտարկումները կառավարության հաշվետվության վերաբերյալ:
Այս մասին գրում է Interfax-ը:
Դվորկովիչը նաև ասել է, որ հիմա լրջորեն քննարկվում է այն հարցը, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա երկիրը: Նա նշել է, որ աշխատում է հատուկ հանձնաժողով` իստիտուտների ղեկավարների մասնակցությամբ, սակայն ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը այդ կապակցությամբ իրենց կարծիքը դեռ չեն հայտնել` շեշտելով, որ «ռազմավարությունը որոշվում է ընտրությունների ժամանակ, երբ հաղթում է այս կամ այն կուսակցությունը կամ այս կամ այն առաջնորդը»: