Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Հիբրիդային պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է, թե թաքուն պատերազմ է, փաստն այն է, որ պատերազմ է

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանի լարվածությանը, թե որքանով են համարժեք այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ նշվում է, որ իրենք չեն կարող պարզել, թե որտեղից է ծագել բռնությունը:

«Մենք պետք է ոչ թե քննարկենք իրավիճակին այս կամ այն կառույցի կամ պաշտոնյայի վերաբերմունքը, այլ բուն փաստը։ Իսկ փաստն այն է, որ զորքերի շփման գծում լարվածություն կա, և դա, ցավոք, հնարավոր լուծումներ չունի։ Իսկ թե ինչպես են դրան վերաբերվում կամ արձագանքում այս կամ այն կառույցները կամ պաշտոնյաները, այս պահին այնքան էլ էական չէ։ Երբ հրդեհ է, պետք է մտածել այն մարելու մասին, ոչ թե այն մասին, թե ով ինչպես է մեկնաբանում հրդեհի առաջացման պատճառները, կամ ինչ գնահատական է տալիս հրդեհի առաջացմանը»,- ասաց Վահրամ Աթանեսյանը։

Դիտարկմանը՝արդյոք համաչա՞փ են «հրդեհը մարելուն ուղղված» մեր գործողությունները, ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր կարծիքով՝ համաչափ են, և հակառակորդը միշտ պատասխան ստանում է։

«Իրավիճակն այնպիսին է, որ հակառակորդը միշտ էլ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա և թաքցնում է իր իրական զոհերի թիվը, մտցրել է դաժան գրաքննություն զորքերի շփման գծին հարակից շրջաններում, այնտեղ լրագրողների մուտքն արգելված է։ Ամբողջ իրավիճակը վերահսկում է ոչ միայն Ադրբեջանի ՊՆ-ն, այլև Ազգային անվտանգության նախարարությունը։ Մենք չգիտենք՝ հակառակորդի ճամբարում ինչ է կատարվում, չգիտենք իրենց տրամադրությունները, մենք չգիտենք՝ սահմանամերձ բնակավայրերում ինչպես է ապրում ադրբեջանական բնակչությունը, ուստի տպավորություն է ստեղծվում, թե հակառակորդի գործողություններն ավելի արդյունավետ են, քան մերը։

Ես եղել եմ Մարտակերտ քաղաքում, շփման գծին բավական մոտ բնակավայրերում և կարող եմ ասել, որ մարդկանց հոգեբանական վիճակը շատ կայուն է։ Իրավիճակին քաջատեղյակ զինվորականների հետ եմ շփվել, որոնք գիտեն, թե իրականում հակահարվածների հետևանքով ինչ վնասներ է կրել ադրբեջանական կողմը, և ինչ իրավիճակ է տիրում շփման գծին մոտ ադրբեջանական բնակավայրերում»,- ասաց նա։

Իսկ թե ինչու է հակառակորդը հիմա ակտիվացել, Վահրամ Աթանեսյանի դիտարկմամբ՝ հարցադրումները, որ արվում են հայկական մամուլում, անարդյունավետ են, քանի որ ոչ ոք չի կարող բացատրել հակառակորդի մոտիվացիան, դա հասկանալու համար մենք պետք է մեկնենք Բաքու և տեղեկանանք, թե ինչ վճիռ է կայացրել Իլհամ Ալիևը։ «Իսկ հայտարարությունները, թե սա համանախագահող երկրներից մեկի միջնորդությամբ ու դրդմամբ է և այլն, միայն ենթադրություններ են, որոնք իրավիճակին որևէ կերպ չեն օգնում և չեն նպաստում իրավիճակի հանրային ընկալմանը։ Սա պատերազմ է, հիբրիդային պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է, թե թաքուն պատերազմ է, փաստն այն է, որ պատերազմ է։ Հակառակորդի մոտիվացիան բացատրելու համար պետք է ունենանք հետախուզական ստույգ տվյալներ»,- հավելեց նա:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում