Wednesday, 10 08 2022
Մտահոգ եմ, որ տեռորիզմի անվան տակ սիրիական գործողությունները կրկնվեն Արցախում
12:28
Սաուդցի դիվանագետը հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ
12:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:15
Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ զորացրում կատարելու մասին
Մեծ փողեր, փոքր պատասխանատվություն
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է
11:30
Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը
11:15
Դատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe
Տարադրամի փոխարժեք – Օգոստոս 10, 2022
Շվեյցարական բանկը չի վերադարձնում Իվանիշվիլիի փողերը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Օգոստոսի 10-13
10:15
4.248.945 դրամ՝ «ՔայլՏեք»-ին․ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Նավթի գները նվազել են․ 09-08-22
Եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը վերջնական լինի, կշահի նաև Հայաստանը
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինչ է կատարվում Մեղրի-Ագարակ ճանապարհին․ իշխանությունը պետք է բացատրություն տա
Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու. «Ժողովուրդ»
Սպառողը երբեք հարգանք չի վայելում, միայն՝ արտադրողը․ Հայաստանը կրկին սպառում է թուրքական արտադրանքը
Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում
Պատերազմն ու խաղաղությունը երբեք չեն «քայլել» այսքան մոտ
01:00
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող են հեռախոսազրույց ունենալ
Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը
«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

Գյումրիի հանրահավաքին ակտիվիստներին հոսանք չեն տրամադրել. հանրահավաքը կկայանա «դվիժոկով»

Անկախ սահմանային լարվածությունից՝ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և «ոչ»-ի ճակատի հանրահավաքն այսօր երեկոյան կայանալու է Գյումրիում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը։

Հանրահավաքին մասնակցելու են քաղաքացիական ակտիվիստներ տարբեր նախաձեռնություններից, իսկ քաղաքական ուժերից, Մանուկյանի խոսքով, մասնակցելու են ՀԱԿ-ը, Նախախորհրդարանը, ներկայացուցիչ է լինելու «Ժառանգություն» կուսակցությունից, ՀԺԿ-ից։ Թե անվանապես ովքեր են լինելու՝ դեռ հստակեցվում է, բայց, կազմակերպիչների խոսքով, ելույթ ունեցողների թվում պատգամավորներ հաստատ կլինեն։

Նշենք, սակայն, որ հանրահավաքի կազմակերպիչները Գյումրիում խոչընդոտների են հանդիպել։

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, որն արդեն Գյումրիում է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թույլ չեն տալիս հրապարակում հոսանք միացնել։ «Ո՛չ թատրոնից են համաձայնում հոսանք տալ, ո՛չ այլ ճանապարհով են թույլ տալիս մեզ հոսանք քաշել հրապարակ։ Դրա համար ստիպված պետք է մեզ հետ դվիժոկ տանենք»,- ասաց ակտիվիստը։ Բացի դրանից՝ մեր զրուցակցի խոսքով, այն հրապարակում, որտեղ կայանալու է հանրահավաքը, հենց կենտրոնում մեծ բատուտ է տեղադրված, որը թույլ չեն տալիս հեռացնել։ Ակտիվիստները դիմել են անգամ քաղաքապետարան, սակայն նրանց պատասխանել են, որ բատուտը շահագործում է մասնավոր անձ, որը դրանից շահույթ է ստանում, և իրենք չեն կարող այն հեռացնել տարածքից թեկուզ ժամանակավորապես։

Արշակ Մուսախանյանի խոսքով՝ այս ամենն արհեստական խոչընդոտներ են, որոնցով փորձ է արվում խոչընդոտել հանրահավաքի կայացմանը, բայց, ըստ մեր զրուցակցի, իրենք չեն ընկճվում ստեղծված խոչընդոտներից, և ցանկացած պարագայում հանրահավաքը տեղի կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում