Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, հետաձգվել է ապրիլի 28-ին Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարիի այցը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրաքի դեսպան Հայդար Ալ-Բարաքը: Վերջինս այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի նշել:
Հիշեցնենք, որ Զիբարիին Ադրբեջան այցելելու հրավեր էր ուղարկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այցի մանրամասները քննարկվել էին դեռևս մարտին` Զիբարիի և Արասլըի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Ակնկալվում էր, որ այցի ժամանակ երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների հեռանկարները: