Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Ուրանը Հայաստան էր բերել Սերժի ընկերոջ ընկե՞րը

Սերժ Սարգսյանի եւ Էդիկ Նալբանդյանի երազանքը կատարվել է. Հայաստանը նորից հայտնվել է միջազգային մամուլի կիզակետում: Եվ ինչպես միշտ, բացասական երանգով:
Ուրանը Հայաստան էր բերել Սերժի ընկերոջ ընկե՞րը
Սերժ Սարգսյանի եւ Էդիկ Նալբանդյանի երազանքը կատարվել է. Հայաստանը նորից հայտնվել է միջազգային մամուլի կիզակետում: Եվ ինչպես միշտ, բացասական երանգով:
Կիրակի օրը բրիտանական եւ վրացական մամուլը ուշագրավ տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ հայ մաքսանենգները փորձել են ահաբեկիչներին միջուկային նյութեր վաճառել:
Այսպիսի բովանդակությամբ նյութեր են հրապարակել բրիտանական հեղինակավոր The Independent-ը, Telegraf-ը, The Guardian-ը, ինչպես նաեւ վրացական Civil.ge կայքը: Ըստ հրապարակումների` ՀՀ երկու քաղաքացիներ մաքսանենգ ճանապարհով 18 գրամ գերհարստացված ուրան են գնացքով հասցրել Վրաստան` այն թաքցնելով ծխախոտի սովորական տուփի մեջ: Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին: Մաքսանենգները բռնվելուց հետո ընդունել են իրենց մեղքը: Մի քանի ամիս շարունակ գաղտնի դատավարություն է ընթացել, որի արդյունքում մաքսանենգները կարող են 10 տարվա ազատազրկման դատապարտվել: Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը մինչեւ այս կիրակի խիստ գաղտնի է պահվել, իսկ կիրակի երեկոյան արդեն բրիտանական առաջատար ԶԼՄ-ներն այն հրապարակել են:
Նշենք, որ գերհարստացված ուրանը Հայաստանից Վրաստան են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ 63-ամյա Սմբատ Տոնոյանն ու 59-ամյա Հրանտ Օհանյանը: Տոնոյանը կաթի գործարանի նախկին սեփականատեր է եղել, որը խաղատներում քամուն է տվել իր ողջ ունեցվածքը եւ սնանկացել, իսկ Օհանյանը` միջուկային ֆիզիկոս է: Այս անձինք ուրանը Վրաստան են տեղափոխել մարտ ամսին, եւ այնտեղ հանդիպումներ են ունեցել ինչ-որ գաղտնի գործարարի հետ, ով, պարզվել է, վրացական իրավապահների գործակալն է, եւ ում ակնարկել են, թե իրենց մոտ ավելի շատ ուրան կա` մոտ 120 գրամ: Այժմ քննիչները աշխատում են, որպեսզի գտնեն գերհարստացված ուրանի մյուս մասը: Բրիտանական եւ վրացական պարբերականները գրում են, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալության մասին ներքին կարգով հայտարարել է այս տարվա ապրիլին` Վաշինգտոնում կայացած միջուկային էներգիայի գագաթնաժողովի ժամանակ` նշելով, որ այդ գերհարստացված ուրանը պետք է հասներ իսլամական ահաբեկչական կազմակերպություններին: Ի դեպ, այդ գագաթնաժողովին մասնակցության հրավեր էր ստացել նաեւ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիները սկզբնական շրջանում 8 մլն դոլար էին պահանջել իրենց «ապրանքի» համար: Հետո նրանցից Տոնոյանը այդ գինն իջեցրել է մինչեւ 1.5 մլն դոլար: Հետագայում վերջիններս իրենց ցուցմունքներում խոստովանել են, որ ուրանը ձեռք են բերել ոմն Գարիկ Դադայանից, ով, ի դեպ, 2003-ին մեկ անգամ արդեն ձերբակալվել է Վրաստանում` կրկին ուրանի մաքսանենգության համար: Սակայն հետո Դադայանը տեղափոխվել է Հայաստան, դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման, իսկ կարճ ժամանակ անց ուղղակի ազատ է արձակվել: Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով, ուրանի սկզբնաղբյուր հանդիսացող Գարիկ Դադայանը ծնունդով Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղից է, որտեղ հայտնի է Հաչաբաշ կեղծանունով: Ղարաբաղյան պատերազմից հետո պարբերաբար հայտնվել է մաքսանենգության հետ կապված տարբեր պատմությունների մեջ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Դադայանն ու Սերժ Սարգսյանը ընդհանուր` ոչ հայաստանաբնակ ծանոթ գործարարներ ունեն: Թերեւս հենց դրանով կարելի է բացատրել այն, որ գերհարստացված ուրանը մեր մաքսավորների քթի տակով հասել է Հայաստան եւ ապա կրկին մեր մաքսավորների քթի տակով դուրս եկել Հայաստանից:
Բանն այն է, որ, ըստ հրապարակումների, գործում առկա փաստերով ապացուցվել է, որ գերհարստացված ուրանը Հայաստան է բերվել ՌԴ-ից` Նովոսիբիրսկի միջուկային վառելիքի գործարանից: Ռուսաստանից ուրանը կարող էր Հայաստան հասնել միայն օդանավով, այսինքն` կամ մեր մաքսավորները, օդանավակայանի անվտանգության համակարգը, ԱԱԾ-ն այնքան քնած են եղել, որ չեն նկատել այդ ուրանը, կամ էլ` ուրանը Հայաստան է բերվել հենց վերջիններիս իմացությամբ: Նույնը կարելի է ասել այն մասին, թե ինչպե՞ս է այդ ուրանը հետագայում դուրս եկել Հայաստանից: Ճիշտ է, ՀՀ ԱԱԾ-ն երեկ շտապել է հայտարարություն տարածել, թե գործը բացահայտվել է «ՀՀ եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում», այդուհանդերձ, դրանով հարցը, միեւնույն է, փակված չի կարելի համարել: Անգամ այն դեպքում, երբ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, թե «վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 215 հոդվածի 2-րդ մասով` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով»:
Իհարկե, այս պատմությունը գուցե հավատ ներշնչեր, եթե մինչ այս Հայաստանի անունը մեկ անգամ արդեն շոշափված չլիներ որպես ուրանի համար տրանզիտային երկիր: Ընդամենը մեկ ամիս առաջ, ավստրալական թերթերից մեկում հրապարակում եղավ հայտնի ռուս մաքսանենգ, զենքի ապօրինի վաճառքով զբաղվող, ներկայումս Թաիլանդում ձերբակալված Վիկտոր Բուտի մասին: Այդ հրապարակման մեջ Բուտի ընկերներից մեկը` նախկին ԽՍՀՄ ՊՆ հատուկ ծառայությունների պաշտոնաթող սպա Դմիտրի Խալեզովը, հայտարարել է, թե ԱՄՆ գլխավոր դատախազության կողմից Բուտին ներկայացված մեղադրականում նշվում է, որ Վիկտոր Բուտի կողմից վաճառվող Ուրան 235-ը Կոլումբիա է հասել Հայաստանով. ՌԴ-ից եկել է Հայաստան, Հայաստանից Եվրոպա, այնտեղից էլ` ծովով Լատինական Ամերիկա: Այսքանից հետո որեւէ մեկի մոտ արդյո՞ք կարող է կասկած մնալ, թե այս «ուրանները» Հայաստանով լրիվ պատահական են անցնում:
Ի դեպ, հիշեցնենք, որ գերհարստացված ուրանը արհեստական նյութ է, որը ստացվում է Ուրան 235-ի հարստացման միջոցով, որն էլ օգտագործվում է ատոմային միջուկի անջատման ռեակցիաների ժամանակ: Ուրանի հանքավայրերում Ու-235-ի բաղադրությունը ընդամենը 0.7 տոկոս է, այդ պատճառով էլ որպես միջուկային վառելիք օգտագործելուց առաջ, դրա խտությունը հասցնում են անհրաժեշտ մակարդակի: Այդ գործընթացն էլ հենց անվանվում է հարստացում, որի ընթացքում Ու-235-ի խտությունը աստիճանաբար մեծացվում է մի քանի անգամ: Ինչ վերաբերում է գերհարստացված ուրանին, ապա այդ շարքին են դասվում 20 եւ ավելի տոկոս բաղադրություն ուենցող Ու-235-երը: Հիշեցնենք, որ հայերի կողմից Վրաստան տարված ուրանի բաղադրությունը մոտ 90 տոկոս էր: Փորձագետները պնդում են, որ եթե երկիրը ունի գերհարստացված ուրան, ապա այն միջուկային զենքի պոտենցիալ արտադրող է: Հիշեցնենք, որ հարստացված ուրանի մեկ կրիտիկական զանգվածը բավարար է ճապոնական Հիրոսիմայում կատարվածը կրկնելու համար:
Հ.Գ. Ի դեպ, ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել էր Ահաբեկչության դեմ պայքարի 2009 թվականի տարեկան հաշվետվությունն ըստ երկրների: Հայաստանին վերաբերող հատվածում գրված էր. «…համատարած կաշառակերությունը շարունակեց խոչընդոտել օրենքների լիակատար իրագործմանը, որոնք կբարելավեին հակաահաբեկչության ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակն ու ահաբեկչական գործողություններին արձագանքելու հնարավորությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում