Tuesday, 16 04 2024
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Ջավախքը Վրաստանի դեմ տրամադրելու համար Ռուսաստանը չունի Հայաստանի աջակցությունը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է վրաց ռազմական փորձագետ Տորնիկե Շարաշենիձեն


– Վրաստանի խորհրդարանի որոշումը` դադարեցնել Վրաստանի տարածքով ռուսական ռազմամթերքի եւ անձնակազմի փոխադրումը արտերկրում գտնվող ռուսական ռազմաբազաներ, Հայաստանին որոշակիորեն անհանգստացնում է, քանզի այնպես է ստացվել, որ այս պահին Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եւ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում վրացական վերջին որոշումը շատ դժվարություններ կառաջացնի Հայաստանի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:


– Դժվար թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվի, քանզի միայն ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում արդեն իսկ վերջինիս անվտանգության երաշխիք է, եւ Ադրբեջանը նման պայմաններում չի ցանկանա իր համար ավելորդ խնդիրներ ստեղծել:


– Բայց եթե Ռուսաստանը հնարավորություն չունենա իր ռազմական տեխնիկան հասցնել Հայաստան, ինչպե՞ս կարող է Հայաստանի անվտանգությունն ապահովված լինել հավանական պատերազմի պարագայում:


– Չեմ կարծում, որ Վրաստանի արգելքը նշանակում է, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան կթուլանա: Ավելին` բացարձակապես նշանակություն չունի, թե Ռուսաստանը Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա կհասցնի՞ իր բազաներ, թե՞ ոչ, քանի որ այդ բազաները ոչ այնքան գործնական նշանակություն ունեն, որքան ռազմական, եւ միայն դրանց առկայության փաստը բավական է:


– Պարոն Շարաշենիձե, Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք Վրաստանի պաշտպանության նախարարի Հայաստան այցելության  եւ Վրաստանի խորհրդարանի որոշման միջեւ:


– Ըստ երեւույթին, Վրաստանի պաշտպանության նախարարը բացատրել է իր հայ գործընկերներին վրացական կողմի դիրքորոշումը: Կարծում եմ` Սաակաշվիլին անհրաժեշտ է համարել բացատրել հայկական կողմին իր որոշման հանգամանքները եւ պաշտպանության նախարարի այցն էլ հենց դրա հետ էր կապված:


– Այսինքն` կարելի՞ է  ասել, որ վրացական խորհրդարանի որոշումը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:


– Տեսնենք, իմ համոզմամբ, որեւէ փոփոխություն չի լինի:


– Իսկ չե՞ք կարծում, որ այս որոշումը է՜լ ավելի կբարդացնի առանց այն էլ լարված ռուս-վրացական հարաբերությունները եւ կհանգեցնի անսպասելի զարգացումների:


– Սրանից ավելի լարվածություն է՜լ հնարավոր չէ, եթե, իհարկե, ռուսները ռազմական երթով չմտնեն Թբիլիսի: Վերջինը, կարծում եմ, չի լինի: Այնպես որ, ռուս-վրացական հարաբերությունները այլեւս վատանալու տեղ չունեն: Այդուամենայնիվ, այս պահին Ռուսաստանից է կախված, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք չենք օկուպացնում ուրիշների տարածքները, այլ ռուսները:


– Ռուսական կողմը հաճախ է օգտագործում Ջավախքի խնդիրը Վրաստանի իշխանություններին ճնշելու համար: Պարոն Շարաշենիձե, Ձեր կարծիքով, վրացական խորհրդարանի վերջին որոշումից հետո Ռուսաստանը կարո՞ղ է հակավրացական շարժում սկսել Ջավախքում:


– Ես եղել եմ Ջավախքում եւ տեսել, թե ինչպես է իրավիճակն այնտեղ գնում դեպի լավը, ամեն տարի Ջավախքում դրական փոփոխություններ են լինում: Վրաստանի իշխանությունն աջակցում է Ջավախքին` կառուցվել են նոր ճանապարհներ, ենթակառուցվածքները բարելավվել են, նոր աշխատատեղեր են ստեղծվել: Ջավախքի հայությունը կամաց-կամաց ինտեգրվում է Վրաստանին եւ դրական է վերաբերվում վրացական իշխանություններին: Այնպես որ, չեմ կարծում, որ եթե անգամ Ռուսաստանը շատ ցանկանա, կկարողանա Ջավախքի հայությանը տրամադրել Վրաստանի դեմ: Ավելին` այդ ամենի համար Ռուսաստանը պետք է ունենա Հայաստանի աջակցությունը, սակայն այդ աջակցությունը Ռուսաստանը չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում