Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վերջին 16 տարում Հայաստանի բանկային համակարգը նման վնաս չէր կրել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

– Պարոն Սանդոյան, բանկային վիճակագրության տվյալների համաձայն՝ հայաստանյան բանկերը դրամի կտրուկ արժեզրկումից հետո այս տարի մեծ վնասներ են կրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ վիճակ է այժմ մեր բանկային համակարգում:

– Առանց չափազանցության ասեմ, որ մեր երկրում մինչև վերջերս գործող բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության ինստիտուտը  լավագույնն էր հետխորհրդային տարածքում: Մենք շատ արագ ներդրեցինք միջազգային լավագույն ինստիտուտները, բազելյան վերահսկողության սկզբունքները և այլն: Ու կարծես թե ստացանք արդյունքները: Ի՞նչ արեցինք վերջին 6-7 ամիսների ընթացքում: Դրամի փոխարժեքը բնականաբար պետք է տատանվեր, քանի որ կար նավթի գործոնը, ռուբլու փոխարժեքի անկման գործոնը, Ռուսաստանից անհատական փոխանցումների կրճատումը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան մտած տրանսֆերտների քանակը 420 մլն դոլարով պակաս է, և կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այն մոտ 700 մլն դոլարով պակաս կլինի նախորդ տարվա համեմատ: Դա նշանակում է, որ այդքանով կրճատվում է բնակչության սպառողունակությունը: Այս պարագայում մենք պետք է գտնեինք պարիտետային քաղաքականության մեխանիզմ, որը պետք է շարունակեր ռուբլու վարվելակերպը, այլ ոչ թե դրամի փոխարժեքը բարձր պահեինք ու կորցնեինք ռուսական շուկան:

Բացի դրանից՝ գիտակցելով, որ մեր արտաքին պահուստները անսահմանափակ չեն, ավելին՝ մենք չունենք միջազգային պահուստների ձևավորման սեփական աղբյուրներ, դրանք հիմնականում արտաքին պարտքով են ձևավորվում, փորձեցինք ինտերվենցիաների միջոցով  համահարթեցնել և թույլ չտալ դրամի անկում: Բայց քանի որ այս գործիքը չի գործում, անցած տարվա դեկտեմբերին դոլարը հասավ մոտ 600 դրամի: Կենտրոնական բանկը դրամի արժևորումը կանխելու բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից բարձրացրեց 24 տոկոսի: Ճիշտ է, հետո այն իջեցրեց 20 տոկոսի, բայց դա էլ շատ մեծ թիվ է: Այդ որոշման արդյունքում 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգն ուներ 2 միլիարդ 559 միլիոն արտարժութային պարտավորություններ և դրա դիմաց պարտադիր պահուստավորումը կազմում է 512 մլն դոլար, որից 360 միլիոն դոլարը այն լրացուցիչ նոր պահանջն էր, որը դրամի վերածելով՝ պետք է պահուստավորվեր ԿԲ-ում: Սա կազմում է շուրջ 170 մլրդ դրամ, որը դուրս է մղվում շուկայից: Եվ սրանք այն միջոցներն էին, որոնք կարող էին դառնալ վարկային ռեսուրս, որոնցով բանկային համակարգը շարունակեր վարկավորել տնտեսությունը, բայց մենք հանգցրինք ևս մի տնտեսական աճի աղբյուր: 170 մլրդ դրամ հիմա տնտեսության մեջ չի աշխատում, փոխարենը զրոյական տոկոս եկամտաբերությամբ պահուստավորվել է ԿԲ-ում: Եվ բանկերն այդ գծով շարունակում են արտարժութային ռիսկեր կրել: Վերջին 16 տարիներին նման բան չէր եղել, և 2014թ. 7 բանկ փակեցին վնասով:

– Այսինքն՝ ԿԲ այդ որոշումը նպաստեց բանկերի շահութաբերության անկմա՞նը:

– Այո, և տնտեսական աճի որոշակի ռեսուրսների սահմանափակմանը: Եվ այդ բանկերի վնասը կազմեց մոտ 7 մլրդ 200 մլն դրամ: Սա հասարակ բան չէ: Ավելին՝ եթե բանկային համակարգը մեզ մոտ երկար տարիներ դրսևորվում էր որակյալ ակտիվներով, մենք գիտեինք, որ գոնե մեր բանկային ակտիվները վստահելի են, 2011թ. չաշխատող վարկեր բանկերում կազմում էին 3,3 տոկոս, ապա 2015թ. հունիսին՝ 9,2 տոկոս: Սա սարսափելի մեծ թիվ է: Վերջին 16 տարիներին երկու անգամ ենք նման ցուցանիշ ունեցել՝ 2009թ. և հիմա: Ճիշտ է, մենք կասկածներ ունենք, որ այդ տարիներին վերաձևակերպվեցին շատ անորակ ակտիվներ, վարկեր, որոնց ծայրը հիմա է դուրս գալիս, բայց այդ ամենով հանդերձ՝ մենք էլ ավելի ծանր վիճակի մեջ դրեցինք համակարգը:

Փաստորեն, դրամի փոխարժեքի այս խնդիրը մենք վերցրինք ժողովրդի ուսերից, տնտեսության ուսերից ու տեղափոխեցինք բանկային համակարգ: Մինչև ե՞րբ: Մինչև որ կկորցնե՞նք բանկային համակարգը: Մենք աշխարհում միակն ենք, որ այսպիսի դաժան գործիք ենք կիրառում, մինչդեռ այդ գործիքը բոլորին է հայտնի: Ես կարծում էի, որ մենք այդ գործիքը կկիրառենք 15-20 օր, գոնե մեկ ամիս: Բայց պարզվում է, որ սա հարատև գործիք է, որով վատթարացնում ենք բանկային համակարգի պայմանները: Ավելին՝ բանկային համակարգում մի նոր երևույթ էլ է առաջացել՝ բանկերն այս ընթացքում ձգտում են դրամով վարկ չտալ կամ 15-17 տոկոսով են ներգրավվում դրամային ավանդները: Սա խայտառակություն է: Եվ սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ այս տնտեսությունը հիվանդ է: ԿԲ-ն շարունակեում է նպաստել, որ իմիտացիոն գործընթացներ տեղի ունենան, որի նպատակն է ընդամենը թույլ չտալ, որ դրամն արժեզրկվի: Մենք ունենք ընդամենը երեք՝ բանկային, հասարակական սննդի և տաքսիների ոլորտները, որոնք դեռ մոնոպոլացված չեն: Կայացված որոշումներով հավանաբար նպատակ ունեն սա էլ մոնոպոլացնել, քանի որ, կարծես թե, մրցակցությունը ոչ ոքի դուր չի գալիս: Ու դրանով կավարտվի մեր պետության անկախության դարաշրջանը:

Ավելին՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում