1848-ի սեպտեմբերի 23-ը համարվում է մաստակի ծննդյան օրը՝ գրում է Calend-ը: Հենց այդ ժամանակ ամերիկացի Ջոն Քուրթիսն իր տանը ստեղծեց առաջին մաստակը: Մաստակը կոնֆետի տեսակ է, որը բաղկացած է ոչ ուտելի ճկուն հիմքից, ինչպես նաև տարբեր համային և բուրումնավետ հավելումներից:
Ամենաառաջին մաստակը թվագրվում է մ.թ.ա. 7-2-րդ դարերին: Այն հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ և իրենից ներկայացրել է մարդու ատամների հետքերով նախապատմական խեժ:
1848-ին ամերիկացի Ջոն Քուրթիսը սոճու խեժից պատրաստվող մաստակների արդյունաբերական արտադրություն է բացել: Ավելի ուշ նա դրանց հավելել է համեր: