Ինչպես այսօր հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կայքը, Քիմ Քարդաշյանն այսօր գրել է Twitter-ի իր էջում` կոչ անելով իր Ապրիլի 24-ին միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի օրվան: Տեղեկացնենք, որ Քիմ Քարդաշյանին սոցիալական այդ ցանցում հետևում է 7.2 միլիոն մարդ:
Կայքը տեղեկացնում է, որ Քարդաշյանը միացել է մեկ այլ հայտնի հայ արվեստագետի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանին, որն այսօր մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքներից մեկում կազմակերպված բողոքի ակցիային:
Ամերիկայի Հայ դատում հայտարարել են, որ իրենք ծափահարում են Քիմ Քարդաշյանի կայացրած որոշմանը` դիմելու կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: