Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Սպարտակին` 13 տարվա ազատազրկում, ազդեցության ոլորտն էլ` հետը

Ալավերդիում ազդեցության ոլորտները կիսելու համար սերիալային սպանություններ, դատավարություններ եղան:
2009-ի հուլիսի 1-ին իր ընկերուհուն ռեստորանից տուն ճանապարհելուց րոպեներ անց, «Կրայսլեր-300» մակնիշի սեփական ավտոմեքենայի մեջ, հրազենային 17 կրակոցներից սպանվեց ալավերդցի, Ռուսաստանում քրեական հեղինակություն, 30-ամյա Կարեն Սոխակյանը (մականունը` «Սոխ»):
Ըստ գործի նյութերի` նրան սպանել էր Ալավերդու բնակիչ 33-ամյա Սպարտակ Մանուչարյանը, հենց իր շենքի մոտ, որտեղ բնակվում է նաեւ սպանվածի ընկերուհին` Քրիստինեն, միակ վկան, ով տեսել էր սպանողին, եւ ում այդպես էլ չհաջողվեց բերել դատարան (ծնողներն ասել են` հանրապետությունում չի) եւ լսել ցուցմունքը, թե ով է իրականում սպանել Կարենին: Դեպքի հաջորդ օրը, սպանություն կատարելու մեղքն իր վրա վերցնելով, ոստիկանություն էր ներկայացել Սպարտակ Մանուչարյանը, բայց ցուցմունք չէր տվել, ու թեեւ պաշտպանական կողմը հետագայում պնդում էր, որ իրականում Սպարտակն իր վրա է վերցրել կրտսեր եղբոր` Վահեի (ում սպանեցին ավելի ուշ) հանցանքը, այդուհանդերձ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 4-ին Սպարտակ Մանուչարյանին դատապարտեց 13 տարվա ազատազրկման` ապօրինի զենք պահելու, կիրառելու եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու համար: Դատարանը նաեւ որոշեց Սպարտակ Մանուչարյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Սոնա Սոխակյանի բռնագանձել 3 մլն դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Սպարտակ Մանուչարյանն ասաց, որ դատարանում խախտվել են իր իրավունքները, դատն անցկացրել են առանց իր պաշտպանի (վերջին նիստերին նա մի քանի անգամ անհարգելի բացակայել էր), որից որոշել էլ արդեն վերջում հրաժարվել, դատարանին էլ` բացարկ հայտնել, բայց փաստորեն ուշացրել էր: Իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկն էլ այն էր, որ կարեւոր վկային` Քրիստինե Մատինյանին, չէին կարողացել գտնել, բերել դատարան եւ իր հետ առերեսելով դատաքննությամբ հաստատել իր մեղքը, այլ հրապարակել էին ինչպես նրա, այնպես էլ իր նախաքննական ցուցմունքները, հատկապես այն մասերը, որոնք հենց մեղադրող կողմին էին պետք: Սպարտակ Մանուչարյանը դատարանում նաեւ ասաց, որ ինքը ցանկացել է ցուցմունք տալ, սակայն իրեն թույլ չեն տվել. դատավոր Մուշեղ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ ընթերցված ամեն ցուցմունքից հետո իրեն հարցրել են` ավելացնելու բան ունե՞ք, թե՞ ոչ, նա էլ պատասխանել է` ոչ: Ի դեպ, Ս.Մանուչարյանը` երկու երեխաների հայր, նախկինում դատապարտված է եղել բանակում ծառայելուց խուսափելու մեղադրանքով:
Իսկ թե ի՞նչն է այս «ռազբորկայի» պատճառը եղել, կողմերին ճանաչողները հստակ ոչինչ չեն ասում. խոսակցություններ կան, որ Սպարտակի ու Կարենի հարաբերությունները անբարյացակամ են եղել, նրանք երկու տարբեր հանցախմբերից են եղել, եւ սպանությունն էլ վրեժխնդրություն է եղել: Նաեւ կարծիք կա, որ սպանությունը պատվիրված է եղել Ռուսաստանից, իսկ պատվիրատուն, ըստ լուրերի, մոսկովյան մի հեղինակություն է եղել` Արման Ջանինյանը, ով պատվերը կատարելու համար Մանուչարյանին վճարել է 30.000 դոլար: Թե որքանո՞վ է այս վարկածը ստույգ` հայտնի չէ, բայց Կարեն Սոխակյանի իրավահաջորդը` Սոնա Սոխակյանը (քույրը) հակված է այդպես մտածել, քանի որ սպանողի եւ սպանվողի միջեւ խորը թշնամանք չի եղել: Նա «Ժամանակ»-ին հայտնեց, որ Սպարտակին ուղղակի օգտագործել են եւ այժմ տեր չեն կանգնում: Հարցրինք, թե հանգուցյալի քույրը գո՞հ է դատավճռից. «Այո, չնայած ավելին կցանկանայի, բայց 13 տարին էլ բավական է», – նշեց Սոնա Սոխակյանը: Իսկ Մանուչարյաններն էլ մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ ոստիկանությունն է հեղինակությունների հարաբերությունները արհեստականորեն սրել. Ռուսաստանից վերադարձած Կարեն Սոխակյանին Ալավերդիում ազդեցության ոլորտներն ամրապնդելու հարցում կանաչ ճանապարհ է տրվել, ավելի ճիշտ` նրան այս դեպքում «օգտագործել են»: Դրանով է բացատրվում, որ Սպարտակ Մանուչարյանի Հայաստան ժամանելու հենց հաջորդ օրը եւ նախկինում էլ Մանուչարյանների դեմ մահափորձեր արվել են, բայց այդ փաստով քրեական գործ չի հարուցվել, քանի որ բողոքող չի եղել. քրեական աշխարհում բողոքելն ընդունված չէ:
Մանուչարյանի հայրը մեզ ասաց. «Միլիցիայի կազմը մեր թուլ ա, չի աշխատում: Իմ երեխուս վրա (Վահեի), էս որ խփվել ա, դա (Կարեն Սոխակյանը) կրակել էր նախանցյալ տարի, երեխու հետը ման գալուց. դուրս էր եկել մեքենայից, կրակել էր, միլիցիան էլ` կողքին նստած: Իսկ առավոտը միլիցիան եկել ա, ասում ա, քո երեխուն ասա` գնա ստիյան: Ասում եմ` ո՞ւր գնա, ասում ա` թող Ռուսաստան գնա»: Իսկ դատավճռից ամբաստանյալ Մանուչարյանի հայրը դժգոհ էր, քանի որ Կարեն Սոխակյանի սպանությունից 6 ամիս անց` այս տարվա հունվարի 14-ին, հենց Ալավերդու Սայաթ-Նովայի հրապարակում, իր փոքր որդուն` Վահե Մանուչարյանին սպանած Էդիկ Միրաքյանին (Սոխակյանի կնոջ քեռուն) դատարանը նույն ձեւով կատարած սպանության համար դատապարտել էր 8 տարվա ազատազրկման. «…Ես բողոքելու եմ, ինչի՞` թող հավասար տան էլի: Պատճառն ի՞նչն ա. նրանից կաշառք ես վեկալե՞լ, ես էլ փող չունեմ, որ տամ…»:
Հիշեցնենք, որ 25-ամյա Վահե Մանուչարյանին սպանել էին ցերեկվա ժամը 2-ին, բոլորի աչքի առաջ` 6 կրակոցով: Ընդ որում, կրակել են դիմահար, նա փորձել է խույս տալ, փախչել, բայց մահացել է թիկունքին ստացած կրակոցներից: Նրան սպանողը, նախկինում դատված 40-ամյա Էդիկ Միրաքյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, երկու անգամ ինքնասպանության փորձ է արել, մի անգամ` «Վանաձոր» ՔԿՀ-ում` կախվելու միջոցով, իսկ երկրորդ անգամ` «Դատապարտյալների հիվանդանոցում»` երակները կտրելու միջոցով, բայց երկու դեպքում էլ հաջողվել էր նրա կյանքը փրկել: Պատճառը հնարավոր հաշվեհարդարի մասին մտավախությունն է եղել: Այդ տեղեկությունն, իհարկե, հերքեց Սոնա Սոխակյանը:
Այդուհանդերձ, եթե ընդունենք, որ այս ամենը Լոռու մարզում եւ մասնավորապես Ալավերդիում ազդեցության դիրքերն ամրապնդելու «ռազբորկա» է եղել, ուրեմն այն մնաց Սպարտակ Մանուչարյանին. նրանց «Շատվորաց ցեղ» են ասում. 9 երեխաներից 6-ը տղա են: Սպարտակի եղբայրներից մեկը զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ, ինչից հետո է Սպարտակը հրաժարվել ծառայելուց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում