Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

New York Post. Ինչպես է Պուտինը սիրիական ափը վերածում մեկ այլ Ղրիմի և ինչ կապ ունի Ղարաբաղի նախադեպը

Հարցի շուրջ մի քանի շաբաթ պտտվելուց հետո Օբամայի վարչակազմն անհանգստություն հայտնեց Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական ակտիվության աճի վերաբերյալ։ Ի՞նչ անել, եթե առերեսվում ենք մի բանի, որն ավելին է, քան «բարձր ռազմական ակտիվությունը»։ Ի՞նչ անել, եթե Մոսկվան պատրաստվում է Սիրիայում կիրառել պուտինյան գործելաոճը։ Տարիներ շարունակ Ռուսաստանն օգնել է Սիրիայի բռնակալ Բաշար Ալ-Ասադին՝ կառչել կրճատվող տարածքային բազայում թուլացող իշխանական կառուցվածքից՝ առանց փորձելու պարտադրել ընդհանուր ռազմավարություն։

Հիմա, սակայն, կան նշաններ, որ Ռուսաստանը գոհ չէ Ասադին պարզապես աջակցելուց։ Այն ցանկանում է վերահսկել Սիրիան։ Պուտինյան գործելաոճը նախատեսված է Ռուսաստանին մերձակա երկրների համար, որոնք փորձում են դուրս գալ Մոսկվայի ուղեծրից և զրկել նրան տասնամյակներ պահպանված ռազմավարական ակտիվներից։

Այսպիսի դեպքերում, չկարողանալով վերականգնել նախկին դիրքը, Ռուսաստանը փորձում է ստեղծել նոր իրավիճակ, որում ճոճվող սուրը պահում է անհնազանդ ժողովրդի գլխավերևում։

Ռուս զինվորականները ներխուժում են ուղղակի և անուղղակի կերպով՝ մշտապես բնակչության շահագրգիռ հատվածի օգնությամբ։ Ռուսաստանը սկսում է իրեն ներկայացնել որպես հովանավոր էթնիկ, լեզվական կամ կրոնական փոքրամասնության, որը պահանջում է ռազմական ներխուժում ընդդեմ կենտրոնական իշխանության, որը վատաբանվում է այնպիսի պիտակներով, ինչպիսիք են «ֆաշիստը» կամ «ահաբեկիչը»։

Առաջին ազգը, որն իր վրա զգաց Պուտինի գործելաոճը, Վրաստանն էր 2008 թվականին, երբ ռուսական տանկերը շարժվեցին փրկելու պարսկախոս օսական փոքրամասությանը և թուրքախոս աբխազներին Թբիլիսիի «ֆաշիստական ռեժիմից»։

Սկզբում Պուտինը վախենում էր, որ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն կարող են թույլ չտալ, որ նրա նվաճողական պատերազմն անցնի անպատիժ, սակայն ոչինչ չպատահեց։ Նախագահ Օբաման խոսեց Մոսկվայի հետ «վերբեռնման» մասին, համաձայնեց ստեղծել համատեղ կոմիտե՝ տեղի ունեցածն ուսումնասիրելու համար, այնուհետև թույլ տվեց, որ այդ ամենն անհետանա։

Վրաստանում հաջողությամբ թեստն անցնելուց հետո Պուտինի մեթոդը կիրառվեց Ուկրաինայում, որտեղ արևմտամետ ռեժիմը խոսում էր ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Ռուսաստանը Ղրիմ ներխուժեց՝ ռուսախոս մեծամասնությանը «պաշտպանելու» ճնշումներից։ Դիմակայության չհանդիպելով՝ Պուտինը պարզապես բռնակցեց Ղրիմը մինչ Դոնեցկին անցնելը՝ այդ անգամ «ռուս կամավորների» օգնությամբ։

Օսիայում Պուտինը վերահսկողություն ստացավ դեպի Չեչնիա և վերին Կովկաս առանցքային անցումների նկատմամբ։ Աբխազիայում նա ընդլայնեց ռուսական ներկայությունը Սև ծովում։ Ղրիմում՝ նա փրկեց ռուսական նավատորմի ամենամեծ բազան։ Դոնեցկում նա ստացավ քաղաքական ատրճանակ՝ ուղղված Կիևի պետական կառավարմանը։ Արևմտամետ Ադրբեջանը սպառնալիքի տակ է այն բանից հետո, երբ Պուտինը օգնեց Հայաստանին Ղարաբաղի հարցում։

Ինչ վերաբերում է Սիրիային՝ Խորհրդային միությունը ռազմական ներկայություն ունի այնտեղ 1971 թվականից, երբ ներկայիս բռնակալի հայր Հաֆեզ Ալ-Ասադը պաշտպանական պակտ ստորագրեց Մոսկվայի հետ։ Այն Ռուսաստանին տվեց կառանման իրավունքներ սիրիական երկու նավահանգիստներում՝ միջերկրածովյան Լաթաքիայում և Տարտուսում։ Ավագ Ասադը սակայն հրաժարվել է ռուսներին մշտական բազաներ տրամադրել։

Անցած տարի Պուտինն Ասադին խնդրեց թույլ տալ Ռուսաստանին սիրիական ափին ավիածովային ակտիվներ կառուցել՝ Դամասկոսի ռեժիմին աջակցությամբ ապահովելու համար։ Այն ժամանակ քաղաքացիական պատերազմը վերապրելու հարցում լիահույս Ասադին դրանից խուսափել հաջողվեց Թեհրանի իր դաշնակիցների օգնությամբ։
Այժմ, սակայն, Ասադն էլ, Թեհրանի մոլաներն էլ գիտեն, որ իրենք չեն կարող երկար կռվել։ Ասադը հրապարակայնորեն խոստովանել է, որ բավարար թվով մարդիկ չունի իր կողմից վերահսկվող տարածքների պահպանման համար։ Նա կորցրել է սիրիական տարածքի 60 տոկոսը։

Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ արդեն ծավալուն կառուցապատման աշխատանք է սկսվել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը նվաճել է Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ Բասել Ալ-Ասադի անվան օդանավակայանի նկատմամբ վերահսկոությունը՝ վերափոխելով այն Իրանի և Իրաքի օդային տարածքներն ընդգրկող օդակամրջային գործողությունների հանգույցի։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Լաթաքիայի ավիադրոմը վերածվում է ռուսական ռազմաբազայի։

Համաձայն իրանական ԶԼՄ-ների գնահատականների՝ Ռուսաստանն այժմ ունի 20 հազար ռազմական տեխնիկական մասնագետներ և խորհրդատուներ։

Պատրաստ եղեք Ռուսաստանի կողմից իրեն որպես պաշտպան ներկայացնելուն ոչ միայն ալաուիների, այլև այլ փոքրամասնությունների համար, ինչպիսիք են թյուրքմենները, հայերը, ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր փախչում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումներից, ինչպիսին ԴԱԻՇ-ն է։

Ռուսաստանը մտապես տեսնում է իրեն որպես «Երրորդ Հռոմ» և քրիստոնեության վերջին ստանդարտ կրող՝ ընդդեմ կաթոլիկ «խոտորման» և իսլամիստական սպառնալիքի։

Ղեկավարելով նոր մինի պետությունը որպես «ապահով դրախտ փոքրամասնությունների համար»՝ Ռուսաստանը կարող է պնդել, որ եթե Սիրիան վերադառնա որոշակի նորմալ վիճակի, այն վերափոխվի խիստ ապակենտրոնացված պետության։ Դա հենց այն է, ինչ Պուտինը պահանջում է նաև Վրաստանում և Ուկրաինայում։

Սիրիական ափը կդառնա մեկ այլ Ղրիմ, եթե ոչ ամբողջությամբ բռնակցված, ապա առնվազն օկուպացված։

Եթե չկանգնեցվի, Պուտինի գործելակերպը չի ավարտվի Սիրիայում․ երկու հաջորդ թեկնածուները կարող են լինել Մոլդովան և Լատվիան, որոնք երկուսն էլ մեծ ռուսախոս փոքրամասնություններ ունեն։

Ուրբաթ ռուսական կործանիչները ժամանեցին Սիրիա։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն արձագանքեց՝ ասելով, որ «կառուցողական զրույց» է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ, որը պնդել է, որ կուտակումը պաշտպանական բնույթ է կրում։ Քարթերն ասել է, որ քննարկումները կշարունակվեն։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը կշարունակի հենակետ ստեղծել Միջերկրականում։

Մինչ Օբաման կիրառում է ընկալումների հետմոդեռնիստական դիվանագիտությունը, Պուտինը կատարելագործում է մինչմոդեռնիստական իշխանական խաղը։ Պուտինը դա դասավորել է այնպես, որ անկախ Սիրիայում տեղի ունեցողից՝ նա հաղթում է, մենք՝ պարտվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում