Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Առ քեզ արդար ու թափանցիկ

ՀՀ իշխանությունների այն հավաստիացումները, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ, ուղղակի զուրկ են որևէ իրական հիմքից, և վերջին տարիների ներքաղաքական զարգացումները ուղղակիորեն ցույց են տալիս այդ խոստման իրականացման անհնարինությունը: Հիմնավորումը այստեղ այն չէ, որ իշխանությունները չեն կարող գիտակցել ազատ ընտրությունների անհրաժեշտությունը, այլ այն, որ նրանք նման գիտակցման դեպքում անգամ չեն կարող ազատ ընտրություն կազմակերպել:

Մենք բոլորս, այդ թվում և իշխանությունները, պետք է հասկանանք, որ ազատ ընտրությունները ազատ քվեարկությունը չէ և քվեարկության արդյունքների ճշգրիտ հաշվարկումը (չնայած այս հատկանիշները ապահովելու իշխանության ընդունակությունը նույնպես խիստ կասկածելի է): Ազատ և ժողովրդավարական ընտրությունները հավասար պայմաններում գտնվող քաղաքական ուժերի ազատ մրցակցությունն է, որը պսակվում է ազատ քվեարկությամբ և ձայների ազատ և արդար հաշվարկմամբ: Եվ ուրեմն, եթե այս իմաստով ենք դիտարկում հաջորդ ընտրությունները և փորձում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհով են ընդդիմադիր ուժերը մուտք գործելու նախընտրական շրջան, պատկերը ամբողջական է դառնում: Իր իշխանության տարիներին թե՛ Սերժ Սարգսյանը և թե նրա իրավանախորդը`Ռոբերտ Քոչարյանը աշխատել են ոտքի կանգնելու հնարավորությունից զրկել իրենց ընդդիմադիր բոլոր ուժերին և, ընդհակառակը, «քարտ բլանշ» տվել քաղաքական մերձավորներին:

Ընդդիմադիր կուսակցությունները, գործիչները զրկվել են ոչ միայն նյութական, ֆինանսական միջոցներից, այլև նրանց շրջապատող մարդիկ մշտապես ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական կտտանքների: Արդյունքում, նրանց մի մասը ընդհանրապես հրաժարվել է քաղաքական գործունեությունից, մյուս մասը համաձայնել է իր նախկին կուսակցությունում մնալ ականի կարգավիճակով: Սրան զուգընթաց տեղի է ունեցել լրատվական դաշտի իշխանական մոնոպոլիզացիա, և այսօր ընդդիմադիր շատ ու շատ կուսակցություններ անգամ վճարովի հիմունքներով չեն կարող օգտվել հայրենի եթերից: Փոխարենը իշխանական հայտնի շրջանակները, որ այս տարիներին աներևակայելի ֆինանսական միջոցներ են կուտակել, եթերից օգտվելու համար ընդհանրապես փող ծախսելու կարիք չունեն: Կարճ ասած, հաջորդ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իշխանության խոստումը շատ նման է հետևյալ տեսարանին. երկու թիմեր հանդիպում են ֆուտբոլի դաշտում` ֆուտբոլ խաղալու մասին նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Սակայն խաղը սկսվելուն պես իշխանական թիմի ֆուտբոլիստներն սկսում են բռունցքներով հարձակվել ընդդիմադիր թիմի ներկայացուցիչների վրա, կիրառում սառը և ոչ միայն սառը զենք: Ընդ որում` ծեծին մասնակցում են նաև իշխանական թիմի պահեստայինները, իսկ երբ ընդդիմադիր թիմի պահեստայինները փորձում են դաշտ դուրս գալ, դատավորները և խաղի անվտանգությունն ապահովողները նրանց դուրս են հրավիրում դաշտից, ապա և բռնի ուժով հեռացնում: Արդյունքում շատ ընդդիմադիր ֆուտբոլիստներ դաշտից հեռանում են հաշմանդամ դարձած, վնասվածքներ ստացած, ստորացված ու կոտրված, և իշխանական թիմը իր կողմից նշանակված դատավորի միջոցով գրանցում է հաղթական հաշիվ` 10-0:

Այս սցենարով տեղի է ունենում մի քանի հանդիպում, և ահա, գալիս է մի ժամանակ, երբ իշխանությունը հերթական անգամ խոստանում է, որ հաջորդ խաղի ընթացքում իրենք ֆուտբոլ են խաղալու ՖԻՖԱ-ի կանոններով: Իհարկե, նրանք պատրաստ են կատարել խոստումը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակառակորդ թիմի խաղացողների մի մասը, նախորդ խաղերի փորձը հաշվի առնելով, վախենում է դաշտ դուրս գալ, մյուս մասը անդամահատված է, երրորդ հատվածը դեռ չի հասցրել վերականգնել նախկինում ստացած վնասվածքները, մի մասն էլ տկլոր է ու սոված: և ի՞նչ եք կարծում, ո՞ւմ հաղթանակով կավարտվի ֆուտբոլային այս հանդիպումը, որն, ի դեպ, հիմա արդեն կարող է տեղի ունենալ կանոններին լրիվ համապատասխան:

Եվ արդյո՞ք այս խաղը կարելի է ազնիվ համարել: Կարծում ենք` պատասխանն ակնհայտ է: և մանավանդ այս աչք մտնող ակնհայտության ֆոնին երբ օտարերկրյա դիվանագետները խոսում են հաջորդն Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և հնարավորության մասին, նրանք չեն կարող այս ամենը հաշվի չառնել: Եթե ասում են` վերը նկարագրվածը հաշվի չառնելով, ուրեմն եվրոամերիկյան դիվանագիտական բուհերը պետք է նորոգեն իրենց կոնվեերները, որովհետև իրենց արտադրած դիվանագետների մտածողական համակարգում մեկ-երկու տանող դետալի դեֆեկտ կա: Իսկ եթե ասում են` հաշվի առնելով, ուրեմն հայ ժողովուրդը այդ դիվանագետներին ապացուցելու բան ունի, շատ կոնկրետ բան: Իսկ ընդհանրապես, որպեսզի այս թեման չավարտենք հոռետեսական շեշտադրմամբ, պետք է արձանագրենք, որ Հայաստանում իրոք հնարավոր են ազատ և արդար ընտրություններ: Պայմանով. մինչ այդ իշխանական ուժերը պետք է անցնեն այն «քավարանով», ինչով որ անցել են ընդդիմադիր ուժերը:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում