Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

ՆՓԱԿ-ը` հերթական դելֆինարիումի գերին

Ժամանակակից արվեստի կենտրոնները մեզանում սկսեցին ստեղծվել 90-ականներին` անկախությունից հետո` ՆՓԱԿ, «Էքս Վոտո», «Հայարտ», Չարլի Խաչատրյանի գալերեան եւ այլն:
Սակայն սրանք ժամանակի ընթացքում կամ փակվեցին, կամ փոխեցին իրենց դերն ու նշանակությունը, միայն ՆՓԱԿ-ն է մինչեւ այսօր շարունակում պահել իր սկզբից եւեթ ստանձնած պարտավորությունները:
«Հայարտից», որը պատկանում է քաղաքապետարանին, ինչպես ասում են, այլեւս բան չի մնացել: Արվեստագետ Արման Գրիգորյանի խոսքերով, երբ «Հայարտը» փոխեց իր ղեկավարությանը, դադարեց առհասարակ զբաղվել ժամանակակից արվեստով: Այսպիսով, ժամանակակից արվեստի կենտրոններից միայն ՆՓԱԿ-ն է (Նորարար փորձառական արվեստի կենտրոն), որ դեռ շարունակում է անել այն, ինչ ի սկզբանե հայտարարված էր:
ՆՓԱԿ-ը հիմնել են 1992-ին ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Սոնյա եւ Էդուարդ Պալասանյանները: Երկու տասնամյակ Հայաստանում գործունեություն ծավալած կենտրոնը, սակայն, այսօր փակման վտանգի տակ է. «1992-ից մենք սկսել ենք կազմակերպել բառի բուն իմաստով ժամանակակից արվեստագետների, ինչպես նաեւ զբաղվել ենք ժամանակակից արվեստի կազմակերպման գործընթացով», – մեզ հետ զրույցում նշեց Էդուարդ Պալասանյանը: Կենտրոնի կազմակերպած առաջին ցուցահանդեսը կոչվում էր «Ինը», որովհետեւ այդ ընթացքում ամուսինները «պեղել», գտել էին ինը արվեստագետների: Այսօր 30 արվեստագետ է ներկայացված, բայց մինչեւ այս, նրանց թիվը 60-ի է հասել, ինչը Հայաստանի պայմաններում բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ: Ու թեեւ ՆՓԱԿ-ը շարունակում է ակտիվ ցուցահանդեսների, փառատոների կազմակերպումն ու իրականացումը (այս պահին տեղի է ունենում «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» փառատոնը), սակայն ՆՓԱԿ-ի գլխին, այսպես ասած, «սեւ ամպեր» են կուտակվել:
Արդեն երկու տարի է` խոսակցությունները, որ կենտրոնի շենքը քաղաքապետարանը ամեն վայրկյան կարող է վերցնել, չեն դադարում: Բանն այն է, որ կառավարությունը տարածքը քաղաքապետարանին է տվել իր «կարիքների» համար:
Այս առիթով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նամակ է գրել քաղաքապետին կենտրոնը ՆՓԱԿ-ին թողնելու նպատակով, բայց… Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ քաղաքապետարանի պատասխանում ասված է, որ համաձայն ՀՀ կառավարության 23.09.2004թ. մի շարք որոշումների` Բուզանդ փողոցի 1/3 շենքը հանձնվել է Երեւան համայնքին, որտեղ պետք է տեղակայվեն քաղաքապետարանի ստորաբաժանումներ եւ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններ: Էդուարդ Պալասանյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բարձր ատյաններից հավաստիացրել են, որ մտահոգվելու կարիք չկա, շենքը չեն վերցնի:
Հիմա կենտրոնը շարունակում է իր միջոցառումների, փառատոների, ցուցահանդեսների իրականացումը, այսինքն` լիարժեք գործունեություն է ծավալում: Մեր այն հարցին, թե արդյո՞ք չկան ճնշումներ, Էդուարդ Պալասանյանը պատասխանեց, որ 18 տարի Հայաստանում են հաստատված, ամենափոքրիկ ճնշում իսկ չի եղել: Իսկ այն հարցին` ՆՓԱԿ-ի նման կենտրոնը կարո՞ղ է ինքնաֆինանսավորմամբ աշխատել, բացասական պատասխան տվեց` հավելելով, որ պետք է դոտացիա հատկացվի, իսկ ՆՓԱԿ-ը 20 տարի շարունակ գոյություն է ունեցել սփյուռքի բարերարների հաշվին:
Արվեստագետ Արման Գրիգորյանից հետաքրքրվեցինք` ՆՓԱԿ-ի նման կետրոնները որքանո՞վ են կարեւոր մեր հասարակությունում: «Անկախության առաջին տարիներին սփյուռքից ժամանակակից արվեստի ներկայացուցիչները գալիս էին Հայաստան, հիմա այդ տեսակ արվեստի կենտրոններից մնացել է ՆՓԱԿ-ը, որը եւ տարածք ունի ու նպաստում է, որ երիտասարդներ եւ կայացած արվեստագետներ այնտեղ ցուցադրվեն: Իսկ թե ինչո՞ւ են իշխանությունները անտարբեր եւ ինչո՞ւ է ՆՓԱԿ-ը փակման վտանգի տակ, պատասխանեց` Ժամանակակից արվեստը դեմոկրատական, ազատ հասարակության նշան է, իսկ մեզ մոտ իշխող օլիգարխիկ համակարգը ու այդ համակարգի մտածողությունը կրող մարդիկ ո՛չ ընկալում են, ո՛չ ուզում են հասկանալ` դա ինչ է, եւ միայն ինտուիտիվ զգում են, որ այն ուղղված է իրենց աշխարհընկալման դեմ: Իսկ նման կենտրոնի փակումը, ըստ արվեստագետի, շատ վատ կլինի երկու պատճառով. նախ` ժամանակակից արվեստը շատ շոշափելի հարված կստանա, երկրորդ` սփյուռքը, ապաքաղաքական է, սատարում է իշխանություններին, բայց այս քայլով ավելի կօտարվի, որը, ըստ արվեստագետի, լավ չէ, քանի որ Հայաստանը եւ սփյուռքը բավականին մեծ պոտենցիալ ունեն, իսկ այդ համագործակցությունից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաեւ սփյուռքահայերը, որովհետեւ սփյուռքի գաղթօջախների փակ համակարգը շփման ու զարգացման կարիք է զգում, դրա համար էլ են այս տիպի կենտրոնները կարեւոր. «ՆՓԱԿ-ը այդպիսի դեր է կատարում, եւ ափսոս կլինի, եթե գոյություն չունենա», – ասում է Արման Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում