ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1981-ին իր 36/67 բանաձևում հռչակեց Խաղաղության միջազգային օրը և տոնը նշանակեց սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը: Գլխավոր Ասամբլեան օրը նվիրեց խաղաղության նշանավորմանն ու խաղաղության իդեալների ամրապնդմանը` ինչպես պետությունների և ժողովուրդների ներսում, այնպես էլ նրանց միջև, գրում է Calend-ը:
20 տարի անց` 2001-ին, Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց 55/282 բանաձևը, որում ասվում էր, թե 2002-ից ի վեր Խաղաղության միջազգային օրը կնշվի յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին` որպես կրակի դադարեցման և բռնությունից հրաժարվելու համընդհանուր օր: