Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Կյանքը «Տրոյկա»-ից հետո. ինչով է զբաղվում Ռուբեն Վարդանյանը. Forbes

2011-ին գործարար Ռուբեն Վարդանյանը «Խնայբանկ»-ին է վաճառել ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որը գործընկերների հետ հիմնել էր դեռևս 1991-ին: Բիզնեսը գնահատվել էր 1 մլրդ դոլար, ևս 400 մլն դոլար «Խնայբանկ»-ը վճարել է 2013-ի ամռանը՝ գործարքի առաջին մասից հետո «Տրոյկա»-ի ֆինանսական արդյունքներով:

Այժմ «Խնայբանկ»-ի հետ Վարդանյանին կապում է միայն բանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականի ձևական պաշտոնը:

Ժամանակի զգալի մասը Վարդանյանը տրամադրում է նախագծերին՝ կապված ժառանգության և մասնավոր կարողությունների փոխանցման հետ:

2015-ի ամռան սկզբին նա բացել է Phoenix Advisors ընկերությունը: Դրա աշխատանքը վերահսկում է «Ռենեսանս Կապիտալ»-ի նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն: Բիզնեսի կարևոր մասը պրոտեկտորատների ստեղծումն է: Պրոտեկտորը (Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը) ընտանեկան բիզնեսում ներկայացնում է ժառանգների շահերը: Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է ընտանեկան ակտիվների պաշտպանության համար:

Phoenix Advisors-ը գործարարին կօգնի մշակել ակտիվների և իրավահաջորդների շրջանակի ռազմավարություն: «Երբեմն այդ շրջանակը չի սահմանափակվում ընտանիքով: Բացի այդ, գործարարները փոխանցում են ոչ միայն փողեր, այլև բիզնես-ակտիվներ: Մենք մասնակցում ենք որպես պրոտեկտորներ և համակարգում գործընթացը. եթե անհրաժեշտ է, օգնում ենք ներգրավել փորձագետների՝ ակտիվների իրացման և բարդ կառույցներ կառուցելու համար»,- ասել է ընկերության տնօրեն Ալեքսեյ Ստանկևիչը:

Իսկ վճարումը կախված է ծառայության տեսակից:

Ըստ երևույթին, Վարդանյանի նոր նախագծին կմասնակցեն նրա անձնական family office Quinta Capital Partners (QCP)-ի հաճախորդները: Այդ ընկերությունը «Տրոկա Դիալոգ»-ի ժամանակաշրջանում զբաղվում էր Վարդանյանի և նրա մտերիմների փողերով:

Ռուբեն Վարդանյանի կապիտալի մեծ մասով զբաղվում է ոչ մեծ ներդրումային «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերությունը: Այն վերահսկում է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ, գումարները ներդրված են տասնյակ նախագծերում, որոնք ղեկավարում է Միխայիլ Բրոյթմանի թիմը: Ըստ գնահատականների՝ «Տրոյկա»-ի վաճառքից հետո Վարդանյանին են մնացել «Ավտովազ»-ի (20.5 տոկոս) և «Կամազ»-ի (27.4 տոկոս) բաժնետոմսերի փաթեթները:

«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ»-ը հայկական Ameriabank-ի սեփականատերն է: Այն զբաղվում է նաև վենչուրային նախագծերով: Այսպես, Joule Unlimited-ն արտադրում է էթանոլ և դիզելային վառելանյութ ածխաթթու գազից՝ մանրէների և փոփոխված ԴՆԹ-ի միջոցով, Pronutria-ն փորձում է լուծել առողջ սննդի խնդիրը բիոտեխնոլոգիաների միջոցով, իսկ Big Foot-ը Lamoda հագուստի համացանցային բուտիկի սեփականատերն է:

Ներդրումների զգալի մասը կապված է անշարժ գույքի կառավարման հետ՝ Avica Property Investors International-ի միջոցով: Այստեղ Վարդանյանի գործընկերը Գագիկ Ադիբեկյանն է: Ընկերության նախագծերի շարքում են ներդրումները Dream House, «Տարվա եղանակներ», OBI առևտրի կենտրոններում և «Ռոմանովների պալատ» բիզնես-կենտրոնում:

Ներդրումներ են կատարվում նաև արդյունաբերության մեջ: Վերջին գործարքը նավթ փոխադրող «Բալթտռանսսերվիս»-ի 40 տոկոսի գնումն է Globaltrans-ից:

Սակայն Վարդանյանի և Բրոյթմանի համար ամենաանսովոր նախագիծն է դարձել Ուկրաինայում մետալուրգիական ձեռնարկություններ գնելը՝ «Դոնբասի արդյունաբերական միություն»-ը և «Զապորոժստալի»-ի: Վարդանյանը գործարքն իրականացրել է դեռևս «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավար լինելու ժամանակ: Ըստ Forbes-ի աղբյուրների՝ այդ գործարքից 2010-ին «Տրոյկա»-ն 20 մլն դոլար վարձատրություն է ստացել:

2015-ին Կիպրոսում ստեղծվեց VBP Cyprus ընկերությունը, որը ևս առնչվում է ժառանգության թեմային: Այս դեպքում նրանք պատրաստ են օգնել այն ժառանգներին, ովքեր չեն ցանկանում զբաղվել բիզնեսով: Ընկերության ներկայացուցիչներն իրենց վրա կվերցնեն բաժնետերերի, ֆիրմայի ղեկավարների դերերը և այլն: «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ»-ը նախատեսում է դրանից ստանալ շահույթի 50 տոկոսը: Այժմ ընկերությունն ունի մոտ 30 մլն դոլար եկամուտ:

Բարեգործությանը Ռուբեն Վարդանյանն ավելի շատ ժամանակ է հատկացնում, քան ֆինանսներին: 2015-ի մարտին Վարդանյանը Նյու Յորքում հայկական սփյուռքի առաջնորդների, ինպես նաև դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ փաստաբան Ամալ Ալամուդինի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին թողարկել է «100 կյանք» նախագիծը: Նախագծում նա ամեն տարի Aurora Prize պարգևատրության շրջանակներում 1 մլն դոլար է հատկացնում մարդկանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկել հանուն այլոց փրկության: Մրցանակն անվանակոչել են Ավրորա Մարդիգանյանի պատվին, ում ընտանիքը զոհվել է Ցեղասպանության ժամանակ:

Վարդանյանը ոչ միայն զբաղվում է բարեգործությամբ, այլև ցանկանում է այն վերածել գործունեության սիստեմատիկ տեսակի: Այդ նպատակների համար ստեղծված Philin նախագիծը ղեկավարում է «Տրոյկա Դիալոգ»-ի օպերացիոն բլոկի նախկին ղեկավար Իրինա Իկոնիկովան: Նա կզբաղվի ռուսական ՀԿ-ների ենթակառուցվածքների և բարեգործական հիմնադրամների աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում