Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է անսովոր տոն՝ էլեկտրոնային խորհրդանիշի՝ «Սմայլիկի» ծննդյան օրը: Այս մասին գրում է Calend-ը:
1982թ. սեպտեմբերի 19-ին Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկել է օգտագործել երեք խորհրդանշան՝ վերջակետ, գծիկ և փակվող փակագիծ՝ համակարգչում հավաքվող տեքստին «ժպտացող դեմքի» նշանակություն տալու համար:
Պատմությունը պահպանել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել է տեղի հայտարարությունների էլեկտրոնային ցուցատախտակին: Այն եղել է այսօրվա ֆորումների նախատիպը և միաժամանակ համալսարանի աշխատակիցների միջև հաղորդակցության հիմնական միջոց:
Ահա այդ նամակը.
«19-Sep-82 11:44 Scott E Fahlman 🙂 From: Scott E Fahlman I propose that the following character sequence for joke markers: 🙂 Read it sideways.
Actually, it is probably more economical to mark things that are NOT jokes, given current trends. For this, use :-(»: