Նոյեմբերի 8-ին ԵՄ`ներքին գործերի նախարարների մակարդակով անցկացված խորհրդի նիստում որոշում է ընդունվել Ալբանիային ու Բոսնիա-Հերցեգովինային տրամադրել առանց վիզայի ռեժիմ:
Ակնկալվում է, որ վիզաները չեղյալ կհայտարարվեն այս տարվա դեկտեմբերի կեսին: Բալկանյան երկու պետությունների` կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիները ԵՄ երկրներ կմեկնեն առանց վիզայի:
Ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլյա Մալստրեմը այս օրն անվանել է «պատմական Ալբանիայի և Բոսնիա-Հերցեգովինայի համար»: