Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մինչև երբ կլռի հասարակությունը

Հայաստանի խոշոր գործարարներից մեկը, Միխայիլ Բաղդասարովը հայտարարում է, որ Հայաստանը բիզնեսի մարզասրահ է` այստեղ մարզվում ես, հետո տեղափոխվում արտասահման ու շահույթ ստանում: Այլ կերպ ասած, խոշոր սեփականատերը խոստովանում է, որ Հայաստանն իր համար պարզապես փորձադաշտ է, որտեղ փորձարկում է բիզնեսի վարման տարբեր մեթոդներ, որոնք էլ հետո կիրառում է արտասահմանյան իր բիզնեսներում: Գրեթե կասկած չկա, որ Բաղդասարովի այդ բնորոշումը հատուկ է ոչ միայն իրեն, այլ Հայաստանի բոլոր խոշոր սեփականատերերին: Նրանց բոլորի համար էլ Հայաստանը փորձադաշտ է, բիզնեսի լաբորատորիա սկսնակ բիզնեսմենների համար: Դրա համար էլ որևէ սոլիդ ներկրող Հայաստան չի գա, որևէ նորարար ներդրում Հայաստանում տեղի չունենա: Այստեղ կգան միայն նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանի հասարակությանը որպես շահութաբեր փորձաճագար դիտարկել: Կգան, կստանան իրենց շահույթը, իսկ երբ վերցնեն այդ ամենը, պարզապես կհեռանան:

Ահա թե ինչու Հայաստանի տնտեսությունը տարեցտարի հետ է մնում թե համաշխարհային, թե տարածաշրջանային մակարդակով: Բանն այն է, որ լաբորատորիայում տնտեսություն չի զարգանում: Լավագույն դեպքում կարող են զարգանալ սարքավորումները, իսկ տնտեսություն` չի զարգանա: Տնտեսության զարգացում նշանակում է ներդրումային որակների փոփոխություն, նշանակում է տնտեսական պատկերացումների փոփոխություն, նշանակում է նորարարություն: Իսկ Հայաստանում կառավարությունն ընդամենը ողջունում է գյուղմթերքների վերամշակման հերթական գործարանի բացումը, որը 210, թե 220 աշխատատեղ է ապահովելու: Եվ երկրի էկոնոմիկայի նախարարություն կոչվող գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե դա լուրջ ծավալ է: Այդ հայտարարությունն է վկայում, թե որքանով է լուրջ Հայաստանում խոսել տնտեսության զարգացման մասին:

Հայաստանում տասնյակ հազարավոր աղքատներ կան, Հայաստանում հազարավոր ցնցոտիավորներ կան, Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք ապրում են ընդամենը օրվա հացով, չկարողանալ լուծել առողջության, բնակարանային պայմանների, կրթության հետ կապված հիմնարար խնդիրներ, Հայաստանում հազաավոր մարդիկ հերթ են կանգում Ռուսաստանի միգրացիոն ծառայության մասնաճյուղի դիմաց, որ ընտանիքներով հեռանան Ալթայ և ռուսական այլ աքսորավայրեր, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ 210, թե 220 աշխատատեղը լուրջ թիվ է: Հայաստանի հասարակությանը ոչ միայն բիզնեսմենները, այլ նաև բիզնեսմեն իշխանությունը, կամ իշխանությունը բիզնես դարձրած պաշտոնյաներն են դրել փորձաճագարի տեղ, ու փորձում են, թե հասարակությունն իրենց ցինիզմի մինչև ինչ աստիճանի կդիմանա, մինչև որ աստիճանը կհանդուրժի այդ ցինիզմը, մինչև երբ կլռի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում