Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկվա հրապարակման` միջին ամսական անվանական աշխատավարձը 2011 թ. մարտ ամսին կազմել է 111 հազար, 915 դրամ, ինչը 2010 թ. մարտ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5.5%-ով:
Սպառողական գների ինդեքսը այդ նույն ժամանակահատվածում (2011 թ. մարտին 2010 թ. մարտի համեմատ) աճել է 11.5%-ով: Սա նշանակում է, որ իրական աշխատավարձը նվազել է 6%-ով: