Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Թուրք պետնախարարը Ստամբուլի հայկական եկեղեցուն հորդորել է աղոթել խորհրդարանական ընտրությունների համար

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք նախարար, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ այցելել է Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցի:

Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ Բաղըշը շնորհավորել է Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Շապուհ Չոլաքյանին և հույս հայտնել, որ եկեղեցու սպասավորները կաղոթեն հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար.

«Մենք «պետք» է ընդունենք ու սիրենք միմյանց: Եթե մենք ընդհանուր հայտարարի գանք, ապա այս երկիրը «կդառնա» աշխարհի ամենահարուստ երկիրը»:

88-ամյա Չոլաքյանն իր հերթին նշել է. «Ես հասցրել եմ ապրել Թուրքիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում և ականատես եմ եղել 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում կայացած հայերի ու հույների ջարդերին, ինչպես նաև «Ունեցվածքի հարկին»: Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա մեզ առավել լավ օրեր կսպասեն»:

Հիշեցնենք, որ 1942 թվականին թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, թուրքական խորհրդարան ներկայացրեց «Ունեցվածքի հարկ»-ի (Varlık vergisi) մասին օրենքը, որն ընդունվեց 1942 թվականի նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ (թիվ 4305 օրենք):

Ի դեպ, դրանից առաջ` 1942 թվականի սեպտեմբերին, ֆինանսների նախարարությունը նահանգների ֆինանսական վարչություններից, բանկերից, անվտանգության ծառայությունից սկսել էր տվյալներ պահանջել փոքրամասնությունների նյութական վիճակի մասին:

«Ունեցվածքի հարկ»-ը, ըստ կրոնական պատկանելության, հարկատուներին բաժանում էր 4 խմբի. ա) մուսուլմաններ, բ) ոչ մուսուլմաններ, գ) հավատափոխներ, դ) օտարահպատակներ:

Օտարահպատակների համար ոչ մուսուլմանների համեմատ ավելի մեղմ հարկաչափ էր սահմանվել, իսկ հավատափոխներն ընդգրկվեցին մուսուլմանների խմբում: Այսինքն՝ գրեթե ստացվել էր հարկատուների երկու խումբ` մուսուլմաններ ու ոչ մուսուլմաններ: Մուսուլմանները պետք է վճարեին ունեցվածքի 12.5 տոկոսի չափով հարկ, ոչ մուսուլմանները՝ 50 տոկոսի, հավատափոխները, այսինքն՝ իսլամացածները, 25 տոկոս և օտարահպատակները՝ 12.5 տոկոս:

«Ունեցվածքի հարկ»-ը գործեց 16 ամիս և վերացվեց 1944 թվականի մարտի 15-ին (թիվ 4530 օրենք): Ընդհանուր առմամբ, հավաքվեց 314.900.000 թուրքական լիրա հարկ, որի 70 տոկոսը` Ստամբուլում, ուր առկա էր հայկական ու հունական ստվար համայնք: Այդ հարկը Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրիստոնյաների արտագաղթի պատճառ հանդիսացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում