ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական ներկայացուցչությանը, այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մի քանի տարի հետո, բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում ես Հնդկաստանը տեսնում եմ որպես ԱԽ մշտական անդամ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Պակիստանի արձագանքը ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը չուշացավ: Այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ «չնայած որպես գերտերություն Հնդկաստանի ձգտումներին, բավարար պատճառներ կան ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանի` որպես մշտական ներկայացուցչի թեկնածությունը չքննարկելու համար: