Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում կայանալու է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև ավելի ուշ կայանալիք երեք երկրների նախագահների հանդիպման նախապատրաստությունը: