Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Մի տնից չենք, մի հալի ենք

Անշուշտ, բոլոր մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ և լինել հարուստ: Սակայն սա բարեկեցության մասին մարդկանց պատկերացումների գերադրական աստիճանն է կամ, ավելի ճիշտ, մի երազանք, որ իր տեղն ունի յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ: Այս երազանքը բաց չի թողնում անգամ միլիոնատերերին կամ միլիարդատերերին. նրանք միևնույն է շարունակում են երազել ավելի բերեկեցիկ բարեկեցության և ավելի մեծ հարստության մասին: Եվ սա, ըստ էության, նորմալ է:

Կարճ ասած, հարստությունն ու բարեկեցությունը երազանքներ են, որոնք միշտ մնում են անկատար, և երբեք ոչ ոք այնքան հարուստ չի լինում, ինչքան ցանկանում է: Սակայն եթե մի պահ շրջանցենք երազանքները և փորձենք հասկանալ բարեկեցության մասին մարդկանց առօրյա, գործնական ցանկությունները, կարձանագրենք, որ մարդիկ, որպես կանոն, ուզում են ապրել այնպես, ինչպես ուրիշները, այսինքն` ուզում են ապրել ուրիշների հետ համեմատելի: և մարդիկ այս իրավիճակում, որպես կանոն, «ուրիշներ» ասելով` հասկանում են իրենց երկրի մնացած քաղաքացիներին: Եվ սա շատ կարևոր բանաձև է, ընդ որում` ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական և պետական: Տվյալ երկրի քաղաքացիների բարեկեցության համեմատելիությունը կարող է դառնալ այն հիմնարար գործոնը, որն ի վերջո վճռորոշ կլինի պետության զարգացման գործում:

Երբ մենք բոլորս ապրում ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ընդհանուր առմամբ համեմատելի, նշանակում է ազգային հարստությունը, ունեցվածքը շատ թե քիչ հավասարապես է բաշխված, և այս փաստի ազդեցությամբ մեր գիտակցության մեջ ձևավորվում է ընդհանուրի զգացողության այն պարզ բանաձևը, որը հրաշալիորեն արտահայտված է հայկական «Մի տնից չենք, մի հալի ենք» հանրահայտ ասացվածքում: Ասել է թե` մենք բոլորս իրար հետ խոսելու բան ունենք, ասել է թե` մենք բոլորս հավասար ենք, հավասար ենք մեր վիճակի, հեռանկարների, պաշտպանվածության և անպաշտպանության մեջ: Այսինքն, բոլորիս առաջ միևնույն խնդիրներն են դրված, և մենք պետք է իրար հետ աշխատենք այդ ընդհանուր խնդիրները լուծելու համար: Եվ ուրեմն, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այն մարդու միջև, որ չունի ավտոմեքենա, և այն մարդու միջև, որի ավտոմեքենայի արժեքը այս մյուսի ողջ կյանքում ունեցած համախառն եկամուտի կրկնակին է:

Ընդհանուր բան, թերևս, կգտնվի. դա հայրենիքի զգացողության թուլացածությունն է: Առաջինը այլևս չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրեն պաշտպանել, երկրորդը չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրենից պաշտպանվել: Հենց այս իրավիճակն է այսօր ստեղծված Հայաստանում, երբ հարուստները շարունակում են հարստահարել երկիրը, իսկ աղքատները շարունակում են ապրել առանց նվազագույն հույսի, ասել է թե` ոչ թե ապրում են, այլ կյանքի ժամանակը վատնում: Իսկ հայրենիքը շարունակում է ավելի ու ավելի արհամարհված լինել` արհամարհված իշխող վերնախավի և մարող ընտրախավի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում