Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:
«Հպարտանում եմ իմ նվաճումներով: ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթանակը յուրահատուկ պահ է ցանկացած թենիսիստի համար: Այդ մասին յուրաքանչյուրը մտածում է մանկությունից: «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում լրացուցիչ մոտիվացի և ոգևորություն եմ զգում:
Ուրախ եմ, որ դարձյալ հաջող մրցաշրջան անցկացնելու հնարավորություն ունեմ: Կարողացա առավելության հասնել ուժեղագույն մրցակիցների և աշխարհի ամենատիտղոսակիր թենիսիստի նկատմամբ, ով պայքարում էր մինչև վերջին վայրկյանը:
Գիտեի, որ երկրպագուների ուշադրությունը Ռոջերսի նկատմամբ հատուկ կլինի: Իհարկե, ինձ նույնպես աջակցում էին, և ես փորձեցի կենտրոնանալ այդ մարդկանց վրա: Տրամաբանական է, որ երկրպագուների մեծամասնությունը աջակցում էր այնպիսի մեծագույն չեմպիոնի, ինչպիսին Ռոջերն է:
Իսկ ես պարզապես թենիս էի խաղում: Ֆեդերերն արժանի էր այդ աջակցությանը: Դա չի քննարկվում: Ես դեռ պետք է վաստակեմ նման վերաբերմունք: Հնարավոր է, ապագայում ինձ մոտ ստացվի»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: