Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Աբդուլլահ Գյուլը կոչ է հղել Իսրայելին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամերիկյան The New York Times թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է արաբական աշխարհի վերջին զարգացումներին ու Թուրքիայի միջնորդական առաքելությանը.
«Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած հուզումները պատմական նշանակություն ունեն և հավասարազոր են 1848 և 1989 թվականներին Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխություններին:

Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, առանց բացառության, ոտքի են ելել ոչ միայն հանուն համամարդկային արժեքների, այլև` երկար ժամանակ ճնշված իրենց հպարտության ու արժանապատվության վերականգնման:

Իսրայելը պետք է բոլորից շատ հարմարվի տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին: Սակայն չպետք է վախենալ. Իսրայելի շուրջը ժողովրդավարական միջավայրի ձևավորումը երկրի անվտանգության ապահովման վերջնական նպատակն է:

Վաղ թե ուշ Մերձավոր Արևելքը կդառնա ժողովրդավարական, և դեմոկրատական կառավարությունը կարտահայտի իր ժողովրդի իրական կամքը: Նման կառավարությունն իրեն թույլ չի տա վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը հասարակության կողմից կընկալվի որպես անարդարացի, անարժան և նվաստացուցիչ:

Երկար տարիների ընթացքում տարածաշրջանի երկրների մեծ մասի կառավարություններն արտաքին քաղաքականություն վարելիս հաշվի չեն առել իրենց ժողովուրդների ցանկությունը: Պատմությունը մեկ անգամ չի ապացուցել, որ իրական, արդար և ամուր խաղաղությունը ստեղծվում է միայն ժողովուրդների և ոչ թե իշխող ընտրանիների միջև:

Ես Իսրայելի ղեկավարներին կոչ եմ անում խաղաղ գործընթացին մոտենալ ռազամավարական մտածելակերպով և ոչ թե անհեռատես տակտիկական մանևրներով: Դրա համար պահանջվում է լրջորեն դիտարկել Արաբական լիգայի երկրների 2002 թվականի խաղաղ նախաձեռնությունը, որով Իսրայելին առաջարկվում է վերադարձ կատարել 1967 թվականի սահմանին և լիովին կարգավորել իր դիվանագիտական հարաբերություններն արաբական երկրների հետ:

Հակառակ դեպքում ստատուս-քվոն Իսրայելին կկանգնեցնի մեծ վտանգների առաջ: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովուրդների ճակատագրի որոշման մեջ վճռորոշ դերը խաղում է ժողովրդագրական գործոնը: Առաջիկա 50 տարիների ընթացքում արաբները ճնշող մեծամասնություն կկազմեն Միջերկրական ու Մեռյալ ծովերի միջև ընկած տարածքում: Արաբների նոր սերունդն առավել լավ է գիտակցում ժողովրդավարությունը, ազատությունը և ազգային արժանապատվությունը:

Այդ կոնտեքստում Իսրայելն իրեն չի կարող թույլ տալ վերածվել ապարտեիդի (ռասայական խտրականության քաղաքականություն) կղզու` շրջապատված արաբական ատելությամբ ու թշնամանքով: Իսրայելական շատ առաջնորդներ գիտակցում են այդ մարտահրավերը և այդ պատճառով համարում են, որ անկախ պաղեստինյան պետության ստեղծումը պարտադիր պայման է: Դա ոչ միայն խոցելի չի դարձնի Իսրայելի անվտանգությունը, այլև առավել կամրապնդի այն:
Թուրքիան ռազամավարապես է մտածում իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի շուրջ: Եվ դրա պատճառը միայն այն չէ, որ խաղաղ Մերձավոր Արևելքը տարածաշրջանային օգուտ է բերում Թուրքիային. իսրայելա-պաղեստինյան խաղաղ պայմանագիրն օգտավետ կլինի համայն աշխարհին:

Դրա համար էլ մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ հզորությունը կառուցողական բանակցություններին աջակցելու համար: Նախքան 2008 թվականի դեկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական օպերացիան Թուրքիայի ունեցած միջնորդական փորձը վկայում է խաղաղության հասնելու մեր նվիրվածության մասին: Թուրքիան պատրաստ է ստանձնել այն դերը, որը նա խաղում էր նախկինում, երբ Իսրայելը ձգտում էր իր հարևաններիր հետ խաղաղության հասնելուն:

Բացի այդ, իմ խորին համոզմամբ, ԱՄՆ-ը ունի պատասխանատվության իր մասնաբաժինը իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացում արդարությանն ու միջազգային իրավունքի նորմերին առնչվող հարցերում: Միջազգային հանրությունը ցանկանում է, որ ԱՄՆ-ը Իսրայելի ու պաղեստինցիների միջև հանդես գա որպես անկողմնակալ և արդյունավետ միջնորդ, ինչպես որ 10 տարի առաջ էր: Մերձավոր Արևելքում ամուր խաղաղության հաստատումը Վաշինգտոնի կողմից կլինի ամենամեծ քայլը, որ նա կարող է անել Իսրայելի համար:

Գործնականում Իսրայելի համար անհնար կլինի, առանց պաղեստինցիների և մնացյալ արաբական աշխարհի հետ խաղաղ համաձայնության հասնելու, նորմալ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի նոր ժողովրդագրությունների ու ժողովրդավարությունների հետ: Գիտակցելով իր պատասխանատվությունը` Թուրքիան պատրաստ է օգնել Իսրայելին այդ հարցում»:

Հիշեցնենք, որ բնակչության թվի գործոնը մեծ դեր է խաղում թուրք-իսրայելական և թուրք-արաբական ներկայիս հարաբերություններում: Հարկ է նշել, որ Թուրքիան մինչ վերջերս Մերձավոր Արևելքում աջակցում էր Իսրայելին` ստանալով 7 միլիոն հրեաների աջակցությունը և փոխարենը հարուցելով շուրջ 300 միլիոն արաբների դժգոհությունը: Այժմ Թուրքիան գիտակցել է, որ կարելի է վարվել հակառակ կերպ, ինչն առավել շահավետ է:

Ինչ վերաբերում է Իսրայելի մեկուսացվածությանը, ապա պետք է նշել, որ հունվարի սկզբներին Իսրայելում լույս տեսավ քուրդ-իսրայելական հարաբերություններին նվիրված մի հոդված, ուր նշված էր հետևյալը. «Այժմ, երբ Իրաքի կառավարությունն անուժ վիճակում է, իսկ իրաքյան քրդերը հռչակել են եթե ոչ իրենց ինքնիշխանությունը, ապա գոնե ինքնավարությունը, Իսրայելը պետք է առավել բաց խաղա քրդական հարցում:

Եթե Իսրայելն աջակցի Հյուսիսային Իրաքի քրդերին, ապա դրանով իսկ սպառնալիք կներկայացնի քրդական ստվար բնակչություն ունեցող Թուրքիային, Իրանին, Սիրիային և Իրաքին: Եվ դա Իսրայելին միայն օգուտ կբերի, ոչ մի բացասական տարր չկա դրանում:

Նավթի վիթխարի պաշարներ ունեցող Իրաքյան Քրդստանն անմիջապես կդառնա աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը և կհանդիսանա Իսրայելի հուսալի գործընկերը: Իրաքյան Քրդստանը պատմական հնարավորություն է Իսրայելի համար, և դրանից չօգտվելը կհամարվի հանցագործություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում