Friday, 02 12 2022
Ինչու են Հայաստանում բարձրացել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները. մեղավորը միայն ԿԲ-ն չէ
08:45
Բայդենն ասել է Պուտինի հետ բանակցությունների պայմանը
Աշտարակի, Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Լավրովը «սադրո՞ւմ» է Հայաստանին
«Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գլխավոր տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գծով փոխտեղակալի հետ
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումնր կլինեն
Արարատի մարզում ոստիկանության ծառայողը Opel Vectra-ով գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Էդուարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
00:15
Սպիտակ տանը կայացել է Մակրոնի և Բայդենի հանդիպումը
ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ
Կրեմլում «մտմտում» են նոր պատերա՞զմ․ ո՞րն է դրա նպատակը
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքներին
Համաշխարհային առևտուրն ու հայ վաճառականությունը 17-րդ դարում
Քննարկվել են Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
23:00
Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:37
Բայդենը Մակրոնին հայելի է նվիրել. РИА Новости
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է զսպեն Ադրբեջանին և մղեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Հատուկ մեխերի դեմ պայքարողների և լուն ուղտ սարքողների համար
Պետք է ուղիներ փնտրենք, որ Արցախի հիմնախնդիրը վիճելի դարձնենք. անկախության օրակարգը կեղծ է
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել
Չի բացառվում` բրյուսելյան չեղարկված հանդիպման փոխարեն կողմերը հանդիպեն Վաշինգտոնում կամ Նյու Յորքում
Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Արտակարգ դեպք Հայաստանում. Ջրաբերում ինքնաթիռ է ընկել, կան զոհեր
Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ
21:10
Ահասարսուռ տեսարաններ ուկրաինական պատերազմից

Դեռ շուտ է ԵՏՄ տարածքում խոսել միասնական արժույթի ներդրման մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

– Պարոն Սանդոյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսում ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է փոխադարձ առևտրաշրջանառության դեպքում հրաժարվել դոլարից: Որքանո՞վ է դա նպատակահարմար Հայաստանի համար:

– Տարօրինակ է, չէ՞, երբ ԵՏՄ անդամ երկու երկրները, ասենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը, իրենց հաշվարկներն իրականացնում են ամերիկյան դոլարով: Գազը սահմանին ստանում ենք դոլարով: Մեր արտադրողները շատ հաճախ հումքը ՌԴ-ից ձեռք են բերում արտարժույթով:

– Այսինքն՝ դոլարն ավելի վստահելի արժույթ է:

– Այո՛, և բնականաբար, արժութային ռիսկերից խուսափելու համար բոլորն էլ ձգտում են իրենց փոխադարձ հաշվարկները կառուցել դոլարի հենքի վրա: Մենք նույն ՌԴ-ից պարտքը արտարժույթով ենք ստանում: Բայց ինչո՞ւ ռուբլով չենք ստանում: Եվ շատ հաճախ, իհարկե, ցանկացած արժույթ տարածում է ստանում և ծավալներով ընդլայնվում պահանջարկված լինելու հենքի վրա՝ թե՛ ֆինանսական հոսքերի, թե՛ փոխադարձ առևտրի և թե՛ ցանկացած այլ գործարքների պայմաններում: Եթե ԵՏՄ անդամ երկրներին հաջողվի գտնել նման տարբերակ, ապա դա մեծապես կնպաստի զարգացմանը: Դա պետք է լինի շատ պարզ սկզբունքի հիման վրա կառուցված փոխադարձ հարաբերություն: Եթե դու ՌԴ-ում իրացնում ես ինչ-որ մի ապրանք, ուրեմն պետք է վճարվես դրամով, եթե Ղազախստանից ինչ-որ ապրանքատեսակ ես ձեռք բերում, ուրեմն ղազախական արժույթով պետք է վճարես:

Այստեղ նաև հասկանալի է, որ խոսքը գնում է թույլ ազգային արժույթներով պայմանավորված ապրանքային փոխհարաբերությունների մասին, երբ օրերի, էլ չեմ ասում ժամերի ընթացքում կարող են լրջագույն տատանումներ լինել, և կողմերը կրեն արժութային մեծագույն կորուստներ: Նույնը վերաբերում է պարտքային գործիքներին՝ ՌԴ-ն ՀՀ-ին պարտքը ռուբլով տա: ՌԴ-ն, իհարկե, հասկանում է, որ ռուբլին թույլ արժույթ է, և իր պարտքը կարժեզրկվի, ու դա մեզ համար կարող է լինել շահեկան: Հետևաբար՝ ցանկացած պետություն, այդ թվում՝ նույն ՌԴ-ն պետք է արտահանելու կամ վարկավորելու պարտավորությունն իրականացնի արտարժույթով:

– Կարծիք կա, որ նման հայտարարությունները կամ առաջարկները հետագայում ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ներդնելու համար հիմք են հանդիսանալու:

– Չեմ բացառում նման զարգացումները, բայց ես դրա կողմնակիցը չեմ և կարծում եմ՝ դեռ շուտ է խոսել դրա մասին: Արժույթը հո ինքն իրեն չի ներխուժում այս կամ այն շուկա: Մեր բնակչությունն իր խնայողությունների մոտ 80 տոկոսն իրականացնում է դոլարով ոչ թե նրա համար, որ այդ արժույթն ավելի գեղեցիկ է, այլ, որ այն ավելի կայուն է, և դրա դեպքում ռիսկերն ավելի ցածր են: Եվ որ այդ արժույթն ավելի պահանջարկված է խնայողությունների և եկամուտների ձևավորման համար:

– Ամեն դեպքում, այս շրջանում ո՞ր մոդելն է նպատակահարմար ԵՏՄ երկրների համար:

– Եթե ամեն մի երկրի ռեզիդենտ այլ երկրի ռեզիդենտի հետ իր գործարքներն իրականացնի համապատասխան վայրում գործող արժույթով, դա հասկանալի և միանգամայն ընդունելի տարբերակ է:

– Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ՌԴ-ում իրացվող կոնյակի դիմաց Հայաստանի արտահանողը դրամ ստանա:

– Ինչո՞ւ՝ ոչ: Այդ դեպքում հեշտ կինի մոդելավորել մեր փոխադարձ առևտրային ծավալները:

– Տեսականորեն՝ այո, բայց գործնականում որքանո՞վ է դա հնարավոր:

– Ես ասում եմ՝ կարելի է նման մեխանիզմ ստեղծել, և դա տրամաբանական է: Ի վերջո, մենք եթե ձևավորում ենք ինտեգրացիոն շուկա համապատասխան միության սկզբունքների հենքի վրա, ինչո՞ւ՝ ոչ: Մենք պետք է փոխադարձաբար հարգենք մեր ազգային արժույթները: Եվ ամեն մի արժութ կունենա իր իրական արժեքն ու կշիռը, իսկ փոխարկելիությունն էլ համապատասխանաբար կարտացոլի այս կամ այն երկրում տիրող իրավիճակը:

– Իսկ ինչո՞ւ նպատակահարմար չէ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումը:

– Դոլարային հենքը բոլորին հասկանալի է՝ քիչ են արժութային ռիսկերը, և այս դեպքում ոչ թե դոլարն է հետաքրքիր, այլ գործարքի արդյունքում ստացված եկամուտների ծավալներն ու արժութային ռիսկերից խուսափելը: Եթե ռուբլային է, ապա մենք հասկանում ենք, որ ՌԴ տնտեսությունն այս պահին ունակ չէ ապահովելու կայուն փոխարժեք և համահարթեցնելու տատանումները: Բնականաբար, ֆինանսական գործարքներում մենք կմտնենք շատ ավելի անկայուն, ավելի ռիսկային հարաբերությունների մեջ, որը ոչ մեկին ձեռնտու չէ: Բայց փոխադարձ արժույթները հրաշալի մոտեցում է: Սա կարող է լինել առաջին փուլը: Ես այդպես եմ կարծում: Երկրորդ փուլում հավանաբար կստեղծվի առցանց ռեժիմով գործող միասնական վճարային համակարգ, որտեղ ազգային արժույթներն իրենց ծավալների համապատասխան և պահանջարկվածության տեսակետից կդրսևորեն իրենց համապատասխան արժեքը, կշիռը, և կձևավորվի փոխարժեքի այլ մոտեցում՝ ավելի շուկայական, ավելի լողացող: Հետագայում նաև կլինի հաշվարկային մի վերպետական արժույթ: Ոչ թե փող, այլ պայմանական հաշվարկային արժույթ:

Բայց երբ մենք խոսում ենք այս կամ այն երկրի արժույթի մասին, որի թողարկումը գտնվում է մեկ երկրի Կենտրոնական բանկի ձեռքում, մենք կամա թե ակամա կհայտնվենք միասնական արժույթի դաշտում: Դա կլինի մեկ քայլ ետ, բայց կմոտենանք այն հիմնախնդրին, որի զոհերից մեկը այս ընթացքում հանդիսացավ Հունաստանը: Երկիր, որն իր տնտեսության արդյունավետությամբ պատրաստ չէր գործելու եվրոյի գոտում: Եվրոյի գոտին ավելի համապատասխան էր առավել զարգացած տնտեսություններին: Իսկ եթե դու մտնում ես միասնական արժութային գոտի, ապա պետք է ձգտես մեկ պետության սկզբունքին: ԱՄՆ-ում գործում է դոլարը, քանի որ բոլոր նահանգները միասնական դրամավարկային քաղաքականության դաշտում գործող միավորներ են: Ես մեծագույն սխալ եմ համարում, որ Եվրամիությունում շտապեցին անցնել միասնական արժույթի կիրառմանը: Մեծ Բրիտանիան չմտավ այդ գոտի, այդ առումով շատ խելացի գտնվեցին նաև Լեհաստանն ու Չեխիան: Ովքեր շտապեցին ու մտան եվրագոտի, նրանք հայտնվեցին շատ դժվար պայմաններում: Եթե չլիներ եվրագոտին, Հունաստանը կունենար սեփական արտարժույթ և սեփական դրամավարկային քաղաքականություն ու կարող էր դրամավարկային մեխանիզմներով խթանել իր տնտեսությունը և դիմակայել այդ խնդիրները, թեև ուներ նաև այլ սխալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում