Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Թուրքիան քաղաքական ապաստան է տվել Հայաստանի քաղաքացուն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2003թ. կայացրած վճռով պետական կարիքների համար պետք է վերցվեր Մարիամ Գիշյանի գույքը, Երևան քաղաքի վարչական սահմաններում հատկացվեր չորսսենյականոց բնակարան` միջինացված շուկայական արժեքի սահմաններում կնքելով օտարման պայմանագիր կամ էլ` որպես փոխհատուցում տրվեր համարժեք գումար, որից հետո էլ նրան պետք է վտարեին: Մինչդեռ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Մարիամ Գիշյանին և նրա հինգ երեխաներին բնակարանից վտարել են ու իրենց գործը համարել ավարտված:

Մարիամը հիշում է, որ 2003թ. փետրվարի 9-ին կայացել է դատական նիստ, սակայն իրեն չեն հրավիրել այդ նիստին: Մարիամ Գիշյանի ավագ որդին այդ ժամանակ ծառայելիս է եղել հայկական բանակում, իսկ ծառայությունն ավարտելուց հետո հայտնվել է փողոցում: Երբ Մարիամ Գիշյանին ու նրա հինգ երեխաներին վտարել են, նրանք օրեր ու գիշերներ շարունակ անցկացրել են կամ փողոցում, կամ զբոսայգիներում` չունենալով տուն ու տեղ և գրանցում: Այժմ նա իր երեխաների հետ ապրում է վարձով, իր պատմելով` ամսական 70 հազար դրամ բնակվարձ է վճարում, որը բավականին խոշոր գումար է ընտանիքի` աշխատանք չունեցող անդամների համար: Երեխաներին սննդով ու հագուստով ապահովել է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Օրրան» բարեգործական կենտրոնը: Օգնություն են ցուցաբերում նաև Թուրքիայում ապրող նրա ծանոթները, ովքեր նաև նրա` Թուրքիա գնալ-գալու ճանապարհածախսն են հոգացել:

Անցած ութ տարիներին Մարիամ Գիշյանը պայքարել է հնարավոր բոլոր միջոցներով` դիմելով պետական տարբեր կառույցների, դատարաններ, Մարդու իրավունքների պաշտպանին: Անցյալ տարեվերջին նա հարկադրված է եղել մեկնել Թուրքիա և թուրքական իշխանություններից քաղաքական ապաստան հայցել: Մեկուկես ամիս ապրելով Թուրքիայում` Մարիամ Գիշյանն, իր ասելով, այնտեղի իշխանությունների կողմից արժանացել է լավ վերաբերմունքի: Թուրքիայի կառավարությունը խոստացել է ՀՀ քաղաքացուն և նրա հինգ երեխաներին տալ քաղաքական ապաստան, ապահովել բնակարանով, աշխատանքով և անձնագրով: Մինչև Թուրքիայի կառավարություն դիմելը նա դիմել է «Ակոս» թերթի խմբագրություն, սակայն այնտեղ նրան չեն ընդունել: Ցանկություն չի եղել հանդիպելու և լսելու Հայաստանի քաղաքացուն: Մարիամը ստիպված է եղել Հայաստան վերադառնալ, քանի որ իր երեխաները գտնվում էին ծանր վիճակում, չունեին ապրուստի միջոցներ:

Մեզ հետ զրույցում Մարիամը հիշեց, որ 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել է պետական կարիքների զոհ քաղաքացիներին և խոստացել, որ երբ ինքը դառնա նախագահ, անպայման նրանց հարցերը կլուծի: Այդ հավատով էլ Մարիամը և իր նման տնից զրկված այլ քաղաքացիներ ընտրել են Սերժ Սարգսյանին: Իսկ արդեն ավելի ուշ պետական կարիքների զոհերին իշխանությունները պատասխանել են, որ իրենց տնից զրկելը եղել է օրենքի սահմաններում: «Ստացվում է, որ ինձ ու իմ երեխաներին հանել, փողոցն են գցել, և այդ ամենն արվել է օրենքի սահմաններո՞ւմ»,- հարցնում է Մարիամը: Մարիամին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ այդքանից հետո էլ ցանկացել են զորակոչել իր կրտսեր որդուն, որը նաև առողջական խնդիրներ ունի:

«Փողոցից ուզում էին որդուս բանակ տանել, հետո էլ ասում էին, թե բանակից կգա, կմտածենք տան հարցը լուծելու մասին: Ես չեմ ուզում, որ իմ տղաները ծառայեն այս ապօրինի երկրում: Եթե չկա Հայրենիք, չկա զինվոր: Եթե սա իմ Հայրենիքն է, ինչո՞ւ ես պետք է գնայի այնտեղ (նկատի ունի Թուրքիա) և ինձ այնտեղ պաշտպանված զգայի»,- ասաց Մարիամ Գիշյանը: Նա մասնակցել է նաև վերջերս ընդդիմության հրավիրած հանրահավաքներին: Այդ ժամանակ էլ նրան են մոտեցել ինչ-որ մարդիկ և ասել, որ իրեն` որպես հայրենիքի դավաճանի, կխփեն, երեխաներին էլ կվնասեն: «Ես ոչ մեկից ողորմություն չեմ ուզում, իրենք են ինձ թալանել, թող ուրեմն վերադարձնեն իմ բնակարանն ու ունեցվածքը: Ինձ ասում են, թե թուրքերը ինձ ապահովել են ամեն ինչով, որ մոռացվի Գենոցիդը: Եթե մեր իշխանություններն ուզում են, որ Գենոցիդըը չմոռացվի, ինչո՞ւ իմ ու իմ երեխաների գլխին Գենոցիդ սարքեցին:

Մարդկանց, որոնց ստիպում են արտագաղթել, նրանց նկատմամբ Գենոցի՞դ չեն անում»,- հարցեր է ուղղում Մարիամ Գիշյանը: Թուրքիայում գտնվելու ժամանակ Մարիամ Գիշյանին զարմացրել է այն փաստը, որ երբ ինքը հարցազրույց է տվել թուրքական «Հուրիեթ» թերթին, այնտեղի նախարարներից մեկը խորհուրդ է տվել թերթի աշխատակիցներին, որ նրա պատմածներից ոչ բոլորը տպեն, քանի որ Մարիամը հինգ երեխա ունի, և Հայաստանում նրանց կարող են վնասել: «Թուրք նախարարը մտահոգվում է, որ իմ երեխաներին կարող են վնասել Հայաստանում: Մի՞թե մեր նախագահը, վարչապետը և նախարարները այդ թուրքի չափ էլ չկան»,- հարցնում է Մարիամը: Մարիամը մտադիր է իր հինգ երեխաների հետ մեկնել Թուրքիա և չվերադառնալ, որպեսզի կարողանա նրանց փրկել, իր խոսքերով, «շակալ պաշտոնյաների ձեռքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում