Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Բացահայտելո՞ւ են, թե՞ խճճելու

Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի հրահանգից հետո երեկ հայտարարություն է տարածել, որով փնտրում է Մարտի 1-ի դեպքերի նոր ականատեսների: Իսկ նրանց այդ գաղափարը հուշել էր Սերժ Սարգսյանը` հայտարարելով. «Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն»: Տեսնես` ի՞նչ նոր մարդիկ են հայտնվելու Մարտի 1-ի գործի քննության գործընթացում: Ի՞նչ են ասելու նրանք, որ այս երեք տարվա ընթացքում չէին ուզում ասել: Կամ` ի՞նչն է փոխվել այս ընթացքում նրանց համար, որ նախկինում չէին ուզում գործակցել իրավապահների հետ, իսկ այժմ կարող են այլ մոտեցումներ ունենալ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում:

Եվ արդյոք նա այդ մասին հիպոթետի՞կ է ասում, թե՞ ասում է միանգամայն քաջատեղյակ լինելով, որ այդպիսի մարդիկ կան, գոյություն ունեն և սպասում էին այդ մեսիջին: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի այդ մեսիջից անմիջապես հետո ականատեսների «հրավեր» է հղում` հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը երկար է պահել այդ ականատեսներին ու հիմա այլևս ժամանակ չունի պահելու: Այս ամենն, իհարկե, ավելի շատ ծուղակ է հիշեցնում, որովհետև կարծես թե չափից շատ միանգամից և չափից շատ անկեղծ հալվեց իշխանության կարծր դիրքորոշումը մարտի 1-ի հարցում: Հենց դա էլ կասկած է հարուցում, որ իրականում կարող է այդ «հալոցքի» տակ լինել պարզապես «ջրհեղեղի» վտանգ, որով իշխանությունը ցանկանում է ողողել ինչ-որ անցանկալի երևույթներ կամ զարգացումներ:

Ի վերջո, մարտի 1-ի գործընթացն ունեցել է Փաստահավաք խումբ, որն այդ ընթացքում,- իհարկե իր ընդդիմադիր անդամների ջանքերով,- հավաքել է բավական մեծ ծավալի նյութեր, դրանք ներկայացրել 5 առանձին զեկույցների տեսքով: Եվ հիմա հարց է առաջանում` խնդիրը այդ նյութերն առավել պրոֆեսիոնալ, ամբողջական, անաչառ դիտարկման և ուսումնասիրության ենթարկե՞լն է` առավել ճշգրիտ հետևություններ և բացահայտումներ անելու համար, թե՞ ինչ-որ նոր ականատեսների լսելը: Հենց այդ հարցում է, որ «նոր ականատեսների» գաղափարը որոշակիորեն ծուղակային է թվում, թվում է մի գաղափար, որը կարող է բացահայտման նոր թափ անվան տակ իրականում խճճել արդեն իսկ բացահայտվածը, որը թերևս ընդամենը կարիք ունի առավել անաչառ և մասնագիտական դիտարկման և եզրահանգումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում