Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետք չէ ժողովրդին դրդել, որ նա դիմի ապստամբության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը


– Պարոն Զեյնալյան, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը օրերս  իրենց հայտարարության մեջ արձանագրել են. «Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը չեն կարողացել հայտնաբերել 10 զոհերի մահվան համար պատասխանատու որևէ անձի: Սպանությունների հանգամանքների  պատշաճ հետաքննության` Վեհաժողովի կոչը չի վերաբերում միայն 10 զոհերի մահվան համար պատասխանատու անձանց  նույնականացմանը: Հավասար կարևորություն ունի նաև բացահայտելը, թե մահվան այս դեպքերը ինչպես կարող էին տեղի ունենալ հանրահավաքի ընթացքում: Կարևոր է պարզել հրաման տվողներին և ներկայացնել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն` հետագա ցույցերի և խռովությունների ժամանակ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար»: Ինչո՞վ է պայմանավորված ԵԽԽՎ-ի կոշտ արձագանքը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ:


– Կոշտ արձագանքը պայմանավորված է իրականությամբ, փաստերով, որ չեն բացահայտվել 10 զոհերի մահվան հանգամանքները  և նրանց հարազատների  իրավունքները շարունակում են խախտվել: Չի իրականացվում արդյունավետ քննություն: Սրանից զատ, աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ: Ժողովուրդներն իրացնում են իրենց`  հանրահավաքներ  անցկացնելու իրավունքը: Վերջերս  մենք հաճախ ենք հիշատակում Աֆրիկայում, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Դրանից առաջ նմանատիպ դեպքեր տեղի ունեցան Հունաստանում, Միջին Ասիայում, Փարիզում: Մարդիկ եթե դժգոհ են իշխանություններից, փորձում են տեր կանգնել իրենց իրավունքներին, իրականացնում են ինքնիշխանություն: Պետք չէ ժողովրդին դրդել, որ նա դիմի ապստամբության, թողնեն բոլոր եղանակները մի կողմ և զբաղվեն իրենց իրավունքների ինքնապաշտպանությամբ: Եվ պետք է փառք տալ մեր ժողովրդին, որ հանրահավաքների ժամանակ մի ավտոմեքենա անգամ չի քերծում: Իսկ Մարտի 1-ին տեղի ունեցածը կազմակերպված և պլանավորված էր իշխանությունների կողմից:


– Բացի ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունից, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարելիցին` ապրիլի 9-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որն արտացոլում է 2010 թ. իրավիճակը: Այնտեղ հիշատակումներ կան բանակում, ոստիկանությունում  տեղի ունեցած մահվան դեպքերի, խոսքի ազատության,  հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումների մասին, սակայն ՀՀ  իշխանություններն ամենևին էլ այս ամենից հետևություններ չեն անում:


– Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները կարող են լինել վտանգավոր և անկանխատեսելի, այսինքն`  ժողովրդին դրդելու այնպիսի քայլերի, որոնք տեղի ունեցան մյուս երկրներում: Մենք կոչ ենք արել ՀՀ իշխանություններին խոհեմ գտնվել, և մեր կոչը թշնամական ակցիա չէ իշխանությունների նկատմամբ: Բոլորովին էլ թշնամական ակցիա չէ:


– Դուք մասնակցել եք ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությանը և տեղյակ եք գործի մանրամասներին: ՀՀ քաղաքացու իրավունքները որքանո՞վ են պաշտպանված այսօրվա արդարադատության համակարգում: Նկատի ունենանք, որ Հելսինկյան ասոցիացիան իր տարեկան զեկույցում արձանագրել է, որ «դատարանը քննության առարկա չդարձրեց Խալաֆյանի անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, կյանքի իրավունքների խախտման փաստերը ճանաչելու վերաբերյալ տուժող կողմի պահանջները և չպատճառաբանեց, թե ինչու չի քննում դրանք»:


– Կան լուրջ համակարգային խնդիրներ արդարադատության համակարգում: Մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ուղղակի անմխիթար է, այդ թվում` նաև քրեական արդարադատության, քրեաիրավական հարաբերությունների  ոլորտում: Նույն Խալաֆյանի գործով որևէ դատական ակտով հաստատված չէ, որ տեղի է ունեցել միջամտություն Վահան Խալաֆյանի անձնական անձեռնմխելիության իրավունքին, արդար դատաքննության իրավունքին, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքին և ի վերջո` կյանքի իրավունքին: Դատական ակտով հաստատված չէ, որ արձանագրվել են մարդու իրավունքների այդ խախտումները: Վերացական նշված է, որ տեղի է ունեցել խախտում, իսկ թե ուր է այդ մարդը, որի իրավունքը  խախտվել է` չի երևում: Տուժողի իրավահաջորդների համոզմամբ, Վահան Խալաֆյանն ուղղակի սպանվել է ոստիկանությունում:


– Իսկ ի՞նչ գանգատներ եք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


– Վերջին շաբաթների ընթացքում Եվրադատարան ենք ուղարկել Մարտի 1-ի զոհերի հարազատների գանգատները:


– Տասը տարի է, ինչ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է: Արդարադատության համակարգի աշխատակիցներն այսօր բավարար չափով իրազեկվա՞ծ են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին, թե՞ շարունակում է գործել սովետական մտածողության կարծրատիպը:


– Իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է: Դատարաններում կիրառելիությունը էապես տարբերվում է տասը տարի առաջվա վիճակից: Սակայն այդ ամենը հեռու է բավարար լինելուց: Սովետական մտածողությունը դեռևս պահպանվել է:  Հայաստանի Հանրապետությունում չի գործում օրենքի գերակայության սկզբունքը: Իրավակիրառողները պարտավոր են առաջնորդվել  իրավունքի գերակայության սկզբունքով, որն ամրագրված է մեր Սահմանադրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում