Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Քոչարյանին ծանր օրեր են սպասվում

Ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին` նշելով. «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են, և առաջին հերթին խոսքս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է ե՛ւ մեր պետության, ե՛ւ մեր հասարակության, ե՛ւ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար»: Ս.Սարգսյանի հայտարարության նպատակի, դրան հաջորդող հնարավոր քայլերի շուրջ երեկ զրուցեցինք Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ, ով նախ փաստեց, որ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ընդունեց, որ երեք տարվա ընթացքում Մարտի 1-ի հետ կապված բացահայտումներ տեղի չեն ունեցել, և որ իշխանությունները երեք տարի ոչինչ չեն արել:

«Հակառակը` իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի կոծկեն մարտիմեկյան դեպքերը: Դրա համար ստեղծեցին տարբեր հանձնաժողովներ, և եթե ցանկություն ունեին բացահայտելու, ապա Փաստահավաք խումբը չպետք է լուծարեին: Այսինքն` Փաստահավաք խմբի լուծարումը կապված էր հենց նրա հետ, որ իշխանությունները ինչ-որ պահից հասկացան, որ կարող է բացահայտումներ տեղի ունենան: Լուծարեցին, տարբեր հնարքներ կիրառեցին, տարբեր մեկնաբանություններով փորձեցին հիմնավորել Փաստահավաք խմբի աշխատանքները կասեցնելը, դրան լծեցին տարբեր «բարձրախոսներ»` Դավիթ Հարությունյան, Արմեն Հարությունյան և այլն, բայց Փաստահավաք խումբը կարողացավ զեկույցներ պատրաստել: Վերջին հաշվով պետք է ընդունենք, որ մեր ժողովրդի պայքարի արդյունքում իշխանությունները գիտակցեցին, որ Մարտի 1-ի թեման առանց բացահայտումների փակել հնարավոր չէ»,- նկատեց նա:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ պետք է հետևի Ս.Սարգսյանի հայտարարությանը, ի՞նչ քայլեր պետք է արվեն, Ա.Քոչարյանն ասաց: «Նախ Ս.Սարգսյանը պետք է պատասխան պահանջի` պատկան մարմինները երեք տարվա ընթացքում ինչո՞ւ գործ չեն արել, պետք է պատասխանատուներին կանչել և բացատրություններ վերցնել: Այն մարդիկ, ովքեր իր հետ մասնակցում էին այդ խորհրդակցությանը` դրանք այն բոլոր պատասխանատուներն են, որոնց անգործության արդյունքում որևէ առաջընթաց Մարտի 1-ի բացահայտման առումով տեղի չի ունեցել` սկսած նախաքննական մարմնից, ՀՔԾ-ի ղեկավարությունից, գլխավոր դատախազից, գլխավոր քննչական վարչության պետից և այլն: Այսինքն` իրենք պետք է ապացուցեն, որ այս ամենը օդի մեջ արված հայտարարություն չի: Մեր հասարակությունը չի հանդուրժի, որ այդ հայտարարությունից հետո ևս ամիսներ կամ տարիներ մեզ ասեն` մենք դեռ զբաղվում ենք, դեռ ոչինչ չենք բացահայտել… Առաջին հերթին նրանք պետք է պատժեն այն բոլոր մեղավորներին, որոնց ան գործության արդյունքում Մարտի 1-ի բացահայտումը գտնվում է այս վիճակում: Միայն սրանից հետո կարելի է վստահություն ունենալ ասելու, որ իշխանությունները ինչ-որ բան կարող են անել»։

Հնարավո՞ր է այս հայտարարության արդյունքում Փաստահավաք խմբի գործունությունը վերսկսելու անհրաժեշտություն առաջանա` հարցրեցինք Ա.Քոչարյանին. «Խնդիրը Փաստահավաք խումբ ստեղծելու մեջ չի: Լավ կլիներ` Սերժ Սարգսյանը գիտակցեր, որ եթե ուզում է բացահայտումներ` այս մարդկանցով և այսօրվա կառուցվածքների միջոցով որևէ լիարժեք բացահատման հասնելը բարդ է լինելու: Դրա համար գուցե ինքը պետք է մտածի ինչ-որ կառույց ստեղծելու մասին, մի կառույց, որն ունենա նախաքննական մարմնի լիազորություններ: Փաստահավաք խումբը նման լիազորություններ չի ունեցել, նա ունեցել է պաշտոնատար անձանց լսելու, ինֆորմացիան համադրելու և դրանց հիման վրա զեկույցներով հանդես գալու հնարավորություն: Մինչդեռ այսօր ավելի մեծ լիազորություններ ունեցող պատկան համակարգ պետք է լինի: Տեսնենք` դեպքերն ինչպես կզարգանան»։

Որպես առաջին քայլեր Ա.Քոչարյանը մատնանշում է. «Նախաքննական մարմինը պետք է քննի նակին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ` Մարտի 1-ի առավոտյան իր հրահանգով ի՞նչ իրավական գործողություն էր իրականացնում ոստիկանությունը: Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանին նախքննական մարմինը պետք է հարցեր ուղղի, հարցեր, որոնք Փաստահավաք խումբը չկարողացավ ճշտել` այդ ի՞նչ գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր, որ իրականացվեց Մարտի 1-ի օպերացիան, որը պարզ չէր, թե ինչ օպերացիա էր` դա միտինգը դադարեցնելո՞ւ, տեղազննություն իրականացնելո՞ւ քննչական գործողություն էր, օպերատիվ հետախուզական միջոցառո՞ւմ էր, թե՞ միտինգը հարկադրաբար դադարեցնելու գործողություն էր… Այդպես էլ իրենք չկարողացան այս հարցերին պատասխանել: Առավոտյան կար մի քրեական գործ` մեկ հիմնավորմամբ, հետո օրվա ընթացքում երկրորդը, երրորդը հարուցվեցին, հետո դրանք միավորվեցին, հետո ընդհանրապես չհասկացան, թե ինչ է տեղի ունենում… Փաստահավաք խումբը իր զեկույցներում այս բոլոր հարցերի պատասխանները տվել է:

Լավ կլինի` մանրամասն ուսումնասիրեն մեր հինգ զեկույցները, դրանցում կան լուրջ բացահայտումներ` հատկապես պատկան մարմինների կողմից խախտումները. օրինակ Փաստահավաք խմբի հինգերորդ զեկույցը` բանակի մասնակցության վերաբերյալ: Մինչև հիմա էլ չեն ասում, որ` այո, բանակը մասնակցել է: Կարող է Սերժ Սար գսյանը տեղյակ չի՞ եղել, որ բանակը մասնակցել է… Թող նախաքննական մարմինը վերցնի մեր հինգերորդ զեկույցը, այնտեղ հստակ շարադրված են թե՛ մասնակցության փաստերը, թե՛ Սահմանադրության խախտման հետ կապված իրավական փաստարկները, որոնք անհերքելի են, որևէ մեկը չի կարողացել առարկել և նույնիսկ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում, ըստ էության, անդրադարձ կա մեր հինգերորդ զեկույցին: Այսինքն` եթե իշխանությունները ուզում են բացահայտել, պետք է պատժեն: Կարծում եմ` պետք է սկսեն պաշտպանության նախարարից, պետք է սկսեն 0038 հրամանից, որովհետև եթե բանակի մասնակցությունը չլիներ, ոչ մի օլիգարխ իր թիկնազորով չէր համարձակվի մասնակցություն ունենալ` սկսած համազգեստ հագնելուց կամ պրովոկատորների խմբեր տրամադրելուց»:

Իսկ ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին` հարցրեցինք Ա.Քոչարյանին. «Նրան շատ ծանր օրեր են սպասվում, եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունը օդի մեջ արված հայտարարություն չի: Ռ.Քոչարյանը պետք է պատասխանի նախաքննական մարմնի բազմաթիվ հարցերին` փետրվարի 23-ին ուժայինների ի՞նչ խորհրդակցություն էր անցկացվում իր մոտ, ինչպե՞ս եղավ, որ այդ խորհրդակցության արդյունքում ստորագրվեց 0038 հրամանը, որը խիստ գաղտնի էր, ո՞րն էր այդ հրամանի նպատակը, ինչպե՞ս եղավ, որ բանակը առավոտվանից գտնվում էր Երևանի փողոցներում, ի՞նչ օբյեկտներ էին հսկում… Նախաքննական մարմինը մինչև հիմա չի կարողացել պարզել` որքա՞ն ինքնաձիգ է եղել ուժային կառույցների ձեռքին այդ օրը, եղե՞լ է, թե՞ չի եղել: Եթե Փաստահավաք խումբը` փոքր կազմով, փոքր լիազորություններով, իրենց իսկ ձեռքի տակ եղած նյութերի հիման վրա կարողացավ հասնել բավականին լուրջ բացահայտումների, իշխանությունների համար լիարժեք բացահայտումը պարզապես ցանկության խնդիր էր»։

Ա.Քոչարյանը շեշտեց նաև, որ ուշադիր հետևելու են, որպեսզի իշխանությունների հայտարարություններից բխեն գործողություններ. «Ճիշտ կլինի սկսեն Ռոբերտ Քոչարյանից, որովհետև Ռ.Քոչարյանով է պայմանավորված եղել ամբողջ գործընթացը: Հետո սկսեն Հայկ Հարությունյանի նշած ինչ-որ շտաբի գործունեությունից, այդ շտաբի անդամները հայտնի են, ի՞նչ որոշումներ են նրանք կայացրել: Ե՛վ ոստիկանությունում, ե՛ւ ազգային անվտանգությունում, ե՛ւ նախաքննական մարմնի ձեռքին հսկայական նյութեր կան, որոնք պարզապես պետք է դառնան գործողությունների հիմք` բացահայտումների համար: Այսինքն` պետք է սկսել իրական բացահայտում: Թե չէ` հայտարարություններ շատ ենք լսել, մենք չենք մոռացել, որ Ս.Սարգսյանը ընտրվելուց հետո հայտարարեց, որ Մարտի 1-ի հետ կապված բոլոր մեղավորները` անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից պետք է պատժվեն: Բայց պատժվեցին մարդիկ, որոնք Մարտի 1-ի հետ առնչություն են ունեցել այնքանով, որ իրենք եղել են ընդամենը հանրահավաքի մասնակիցներ»։

Իսկ գուցե սա ընդամենը հայտարարությո՞ւն է և ոչ մի բացահայտում էլ չլինի, հարցրեցինք Ա.Քոչարյանին. «Չբացահայտեն` հարցականները կմնան, միևնույն է` կբացահայտվի: Լավ կլինի, որ իրենք սկսեն բացահայտել և մեղավորներին պատժեն: Չբացահայտեն` իշխանափոխություն կլինի, նոր իշխանությունները այդ խնդիրները կլուծեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում