«Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը, որն այս օրերին գտնվում է Բաղրամյան ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի մեջ, ժամկետային նոր զորակոչված զինծառայողներից մեկին ծեծելով ստիպել են զորամասի ափսեները լվանալ, ինչը վերջինս այդպես էլ չի արել։
Վիճաբանության արդյունքում զինվորը ստացել է մարմնական վնասվածքներ, արնազեղում և գլխուղեղի ցնցում։ Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել։