Իշխանությանը մոտ մեր աղբյուրները հայտնում են, որ օրերս Հայաստանում Nokia ֆիրմայի ներկայացուցիչ է դարձել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հայտնի է, որ մինչ օրս Nokia-ն Հայաստանում ներկայացնում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը և «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը։
Այժմ, շուկայում հայտնվել է նոր խաղացող և անհայտ է, թե Սամվել Ալեքսանյանը, Սեդրակ Քոչարյանի և Հայրապետյանների հետ ինչպես է կիսելու նույն ընկերության ներկայացուցչությունը։ Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հարցմանը Nokia-ի Հելսինկիի գլխավոր գրասենյակից հրաժարվեցին պարզաբանել։