ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6:0, 6:1, 6:2 հաշվով պարտության է մատնել 9-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Սթեն Վավրինկայի նկատմամբ:
Այսպիսով, մրցաշարի տիտղոսը եզրափակիչում կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը:
Դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 13-ին: